Ավստրիայի դաշնային կանցլեր

 Դաշնային կանցլեր
գերմ.՝ Bundeskanzler
Austria Bundesadler.svg
այլ=
Պաշտոնավարում է՝
Սեբաստիան Կուրց

սկսած հունվարի 7, 2020 թվականից
Անդրանիկ պաշտոնավար Կառլ Ռեններ
Ձևավորում նոյեմբերի 12, 1918
Կայք www.bundeskanzler.at

Ավստրիայի դաշնային կանցլեր (գերմ.՝ Bundeskanzler), Ավստրիայի կառավարության ղեկավարը։ Կանցլերը Ավստրիայի դաշնային կառավարության նախագահն է։ Նա համակարգում է կառավարության աշխատանքը և ներկայացնում կառավարության քաղաքականությունը խորհրդարանի և հասարակության առջև։ 2019 թվականի հունիսի 3-ից կանցլերը Բրիգիտտե Բիրլեյնը է։ Սահմանադրությունը կանցլերին լիազորություններ չի տալիս նախարարներին ցուցումներ տալու, նախարարների կաբինետում նրա դերը բնութագրում է որպես առաջինը հավասարի մեջ։

Դաշնային կանցլերին նշանակում է Ավստրիայի դաշնային նախագահը։ Ընդ որում, նա հաշվի է առնում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի մեծամասնության կարծիքը։ Ազգային խորհուրդը կարող է անվստահության քվե հայտնել դաշնային կառավարությանը կամ դաշնային առանձին նախարարներին, սակայն կառավարության կամ նախարարների հրաժարականի մասին վերջնական որոշումն ընդունում է նախագահը։

  • Կառլ Ռեններ, նոյեմբերի 12, 1918 - հուլիսի 7, 1920
  • Միխայել Մայր, հուլիսի 7, 1920 - հունիսի 21, 1921
  • Յոհան Շոբեր, հունիսի 21, 1921 - հունվարի 26, 1922
  • Վալտեր Բրայսկի, հունվարի 26, 1922 - հունվարի 27, 1922
  • Յոհան Շոբեր, հունվարի 27, 1922 - մայիսի 31, 1922
  • Իգնաց Զեյպել, մայիսի 31, 1922 - նոյեմբերի 20, 924
  • Ռուդոլֆ Ռամեկ, նոյեմբերի 20, 1924 - հոկտեմբերի 20, 1926
  • Իգնաց Զեյպել, հոկտեմբերի 20, 1926 - մայիսի 4, 1929
  • Էրնստ Շտրերուվից, մայիսի 4, 1929 - սեպտեմբերի 26, 1929
  • Յոհան Շոբեր, սեպտեմբերի 26, 1929 - սեպտեմբերի 30, 1930
  • Կառլ Վոգոյն, սեպտեմբերի 30, 1930 - դեկտեմբերի 4, 1930
  • Օտտո Էնդեր, դեկտեմբերի 4, 1930 - հունիսի 20, 1931
  • Կառլ Բուրեշ, հունիսի 20, 1931 - մայիսի 20, 1932
  • Էնգելբերտ Դոլֆուս, մայիսի 20, 1932 - հուլիսի 25, 1934
  • Կուրտ Շուշնիգ, հուլիսի 29, 1934 - մարտի 11, 1938
  • Արթուր Զեյս-Ինկվարտ, մարտի 11, 1938 - մարտի 13, 1938

Ավստրիան 1938 թվականին մտել է Գերմանիայի կազմի մեջ։ Անկախությունը վերականգնվել է 1945 թվականին։

  • Կառլ Ռեններ, ապրիլի 27, 1945 - դեկտեմբերի 20, 1945
  • Ֆիգլ Լեոպոլդ, դեկտեմբերի 20, 1945 - փետրվարի 25, 1953
  • Յուլիուս Ռաաբ, ապրիլի 2, 1953 - ապրիլի 11, 1961
  • Գորբահ Ալֆոնս, ապրիլի 11, 1961 - փետրվար, 1964
  • Յոզեֆ Կլաուս, ապրիլի 2, 1964 - մարտի 3, 1970
  • Բրունո Կրայսկի, ապրիլի 21, 1970 - ապրիլի 24, 1983
  • Ֆրեդ Զինովաց, մայիսի 24, 1983 - հունիսի 16, 1986
  • Ֆրանց Վրանիցկիմ հունիսի 16, 1986 - հունիսի 20, 1997
  • Վիկտոր Կլիմա, հունվարի 28, 1997 - փետրվարի 4, 2000
  • Վոլֆգանգ Շյուսել, փետրվարի 4, 2000 - հունվարի 11, 2007
  • Ալֆրեդ Գուզենբաուեր, հունվարի 11, 2007 - դեկտեմբերի 2, 2008
  • Վերներ Ֆայմեն, դեկտեմբերի 2, 2008 - մայիսի 9, 2016
  • Ռայնոլդ Միտերլեներ, մայիսի 9, 2016 - մայիսի 17, 2016
  • Քրիստիան Կեռն, մայիսի 17, 2016 - դեկտեմբերի 18, 2017
  • Սեբաստիան Կուրց, դեկտեմբերի 18, 2017 - մայիսի 28, 2019[1]
  • Հարթվիգ Լյոգեր, մայիսի 28, 2019 - հունիսի 3, 2019
  • Բրիգիտտե Բիրլեյն, ժամանակավոր կանցլեր, հունիսի 3, 2019 - ներկա

Copyright