Դեյվիդ Թենանտ

Դեյվիդ Ջոն Թենանտ (անգլ.՝ David Tennant, իրական անունն է Դեյվիդ Ջոն Մակդոնալդ (անգլ.՝ David John McDonald), ապրիլի 18, 1971(1971-04-18)[1][2][3], Bathgate, West Lothian, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Բարթի Քրաուչ կրտսերի դերով։

Դևիդը ծնվել է 1971 թվականի ապրիլի 18-ին Շոտլանդիայի Բաթգեյթ քաղաքում (Արևմտյան Լոթիան, Շոտլանդիա)։ Մեծացել է Ռալստոնում, որտեղ նրա հայրը եղել է տեսական եկեղեցու քահանան։ Մեծացել է եղբոր՝ Բլերի հետ, որը իրենից մեծ է 6 տարով և քրոջ՝ Կարենի հետ, որը մեծ է 8 տարով։

Դպրոցն ավարտելուց հետո Դեյվիդը ընդունվել է Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիա։ Ակադեմիան ավարտելուց հետո խաղացել է թատրոնում (մասնավորապես՝ Շեքսպիրյան Թագավորական ընկերության բեմադրություններում) և նկարահանվել հեռուստատեսությունում։ Որպեսզի նրան չշփոթեին Դեյվիդ Մակդոնալդ անունով մեկ այլ դերասանի հետ, որոշել է փոխել ազգանունը։ Դեյվիդն իր համար կեղծանուն է ընտրել՝ վերցնելով Pet Shop Boys փոփ խմբի Նիլ Թենանտի ազգանունը[4]։

Դեյվիդի կարիերան սկսվել է 1994 թվականից, սակայն հայտնիություն չի բերել նրան, Միկի Կաուրիսմյակի «Լոս Անջելեսը առանց քարտի» (1998) ֆիլմից առաջ, որտեղ նա խաղացել է համեստ և միամիտ շոտլանդացի երիտասարդի, որը ժամանել է Լոս Անջելես։ 2004 թվականից սկսել է նկարահանվել BBC-ի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ «Բլեքփուլ» երաժշտական սերիալի հաջողությունից հետո (Թենանտը խաղացել է ոստիկանության տեսուչի դեր, որը հետաքննում է սպանությունը կազինոյում) Դևիդը նկարահանվել է «Կասանովա» հեռուստաֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր դերը։

2005 թվականին Թենանտը «Դոկտոր Ով» սերիալում ստացել է տասներորդ դոկտոր դառնալու առաջարկ։ Ամենանշանավոր դերը, որը նա ստացել է դա Բարթի Քրաուչ կրտսերի դերն է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում։

2005-2007 թվականներին հանդիպել է դերասանուհի Սոֆյա Մայլսի հետ, որի հետ նկարահանվել է «Ֆոյլի պատերազմը» և «Դոկտոր Ով» սերիալներում։ 2008 թվականին սկսել է հանդիպել Ջորջ Մոֆեթի հետ, երբ ծանոթացել են «Դոկտոր Ով» սերիալի նկարահանումներին։ Զույգը ունի 5 երեխա[5][6][7]։

2019 թվականի մայիսին զույգը հայտարարել է, որ սպասում է հինգերորդ երեխային։ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Ջորջիան իր ինստագրամյան էջում պաշտոնապես հայտարարել է հինգերորդ երեխայի ծննդյան մասին[8]։

Copyright