Դերասան

Դերասան, անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում[1]։

1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից[2]։ Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ դերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին[2]։ Գործնականում դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում[3]։ Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվել դերասանուհի տերմինը՝ բնորոշելու համար կին հաղթողներին[4]։

Դերասաններ Ջիմ Բրոչուն և Սթիվ Շալչլին Մեծ ձայնը. Աստված և Մերմանը թատերական ներկայացմանը։

Դերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում է մ.թ.ա. 534 թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան Թեսփիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, որը պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեսփիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեսփիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են Թեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեսփիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։

Դերասաններն վաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչև XIX դարասկիզբ, իսկ դրանից հետո դերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում[5]։

Թատրոններ, կինոստուդիաներ, գովազդային գործակալություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 360 CC-BY-SA-icon-80x15.png

Other Languages

Copyright