Թանաքե սիրտը (ֆիլմ)

Picto infobox cinema.png
Թանաքե սիրտը
անգլ.՝ Inkheart
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Italy.svg Իտալիա
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանր ֆենթեզի ֆիլմ[1][2][3][…] և վեպի մոտիվներով ֆիլմ
Հիմք Tintenherz?[4]
Թվական մարտի 19, 2009[5], դեկտեմբերի 11, 2008[6][7] և 2009
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Իեն Սոֆթլի[3][8][9][…]
Պրոդյուսեր Կորնելիա Ֆունկե, Այլին Մայսել, Թոբի Էմմերիկ և Մարկ Օրդեսկի
Սցենարի հեղինակ Դեյվիդ Լինդսի-Էբեր
Դերակատարներ Բրենդեն Ֆրեյզեր[3][8][9][…], Էլիզա Բենեթ[9][10][11][…], Պոլ Բեթանի[9][11][12][…], Հելեն Միրեն[9][11][12][…], Րաֆֆի Գավրոն[11][12], Էնդի Սերքիս[3][10][11][…], Ջիմ Բրոուդբենթ[11][12], Սիեննա Գիլլորի[11][12], Ջեյմի Ֆորմեն[12], Ջենիֆեր Քոնելի[12], Մեթ Քինգ[12], Ալամ Ռոջեր[12], Սթիվեն Գրեմ[12], Թերեզա Սրբովա, Լեսլի Շարպ[12], Ջոն Թոմսոն[12], Սթիվ Սփայրս[12], Ջեսսի Քեյվ[12], Ադամ Բոնդ և Փոլ Քեյսի[12]
Օպերատոր Ռոջեր Փրեթ
Երաժշտություն Խավիեր Նավարետե
Մոնտաժ Մարտին Ուոլշ
Պատմվածքի վայր Իտալիա
Կինոընկերություն New Line Cinema
Տևողություն 106 րոպե
Պաշտոնական կայքէջ

Թանաքե սիրտը (անգլ.՝ Inkheart), ֆիլմ, որը նկարահանվել է գերմանացի գրող Կորնելի Ֆինկի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրումը եղել է 2009 թվականի մարտի 9-ին։

Գրքերով բժշկող Մորտիմեր «Մո» Ֆոլխարտը և իր տասներկուամյա դուստր Մեգգին պաշտում են գրքերը։ Սակայն բացի այդ ընդհանուր կրքից, նրանք օժտված են նաև մի զարմանալի ունակությամբ՝ վերակենդանացնել բարձրաձայն կարդացած գրքերի էջերի հերոսներին։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ երբ հերոսը վերակենդանանում է նրա փոխարեն գրքի էջում պետք է զբաղեցնի իրական մարդ։ Մի անգամ Մորտիմերը «Թանաքե սիրտը» գրքից վերակենդանացնում է ավազակ Կապրիկորնին, նրա հանցակից Բաստային և կրակի կախարդ Սաժերուկին։ Սակայն նրանց փոխարեն գրքի մեջ է հայտնվում Մեգգիի մայրը՝ Թերեզան(Րեզա)։ Մի քանի տարի անց Մորտիմերը և Մեգգին հանդիպում են վերակենդանացած հերոսներին։ Արկածները սկսվում են…

  • Գվին(Սաժերուկի եղջյուրավոր կզաքիսը)
  • Սաժերուկ
  • Ֆարիդ(«Հազար ու մի գիշեր» գրքից տղան)
  • Մեգգի
  • Մորտիմեր
  • Բաստա
  • Թերեզա(Րեզա)
  • Էլինոր
  • Կապրիկորն
  • Պլոսկոնոս
  • Դարիուս
  • Կոկերել
  • Ֆենոլիո

Ֆիլմը շատ բաներով տարբերվում է գրքից։

  • Ֆիլմում Մոն Սաժերուկին հանդիպում է ինչ-որ քաղաքում(որտեղ նա փնտրում էր գիրքը)։ Գրքում Սաժերուկն է գալիս նրա մոտ տուն։
  • Ֆիլմում Մոն երկար տարիներ փնտրում է «Թանաքե սիրտը» բոլոր գրախանութներում։ Գրքում այդ վեպը պատկանում է Մորտիմերին, ինչի պատճառով էլ Կապրիկորնը փնտրում է նրան։
  • Ֆիլմում Մորտիմերն ու Մեգգին լսում են, թե ինչպես են գրքերը խոսում իրենց հետ։
  • Ֆիլմում չկա ներկայացում, որը Սաժերուկը կազմակերպել էր Մեգգիի համար։
  • Ֆիլմում Սաժերուկը կարողանում է ինքնուրույն կրակ ստեղծել, իսկ գրքում նա միայն կառավարում է այն։
  • Ֆիլմում Մոն աղջկա հետ, Էլինորը, Ֆարիդոմը ու Սաժերուկը փրկվում են «Օզ քաղաքի հրաշագործը» մրրիկից։
  • Ֆիլմում Սաժերուկը տեղեկացնում է Մորըիմերին, որ իր կինը գերի է Կապրիկորնի մոտ։ Գրքում նա այդ մասին լռում է։
  • Գրքում Մեգգիին հաջողվում է մինչև վերջ կարդալ Ֆենոլիոյի կողմից գրված գրքի շարունակությունը, մինչդեռ ֆիլմում վերջաբանը իրեն է բաժին հասնում գրել։

Copyright