Իսպանական գրիպ

Իսպանական գրիպ
Emergency hospital during Influenza epidemic, Camp Funston, Kansas - NCP 1603.jpg
Ֆորտ Ռիլեյի (Կազնաս) զինվորները՝ Քեմփ Ֆյունսթոն հիվանդանոցի հիվանդասենյակում
Տեսակ influenza pandemic?, պանդեմիա, վարակիչ հիվանդություն, զոոնոզ և գրիպ
Պատճառ Առաջին համաշխարհային պատերազմ
Փոխանցման ձև ենթադր. waterfowl?
Spanish flu Վիքիպահեստում

Իսպանական գրիպ, «իսպանկա» 1918 թվականի գրիպի պանդեմիա (համավարակ) (Ֆր. La Grippe Espagnole или իսպ. La Pesadilla), Մարդկության պատմության մեջ ամենամասշտաբային գրիպի պանդեմիան էր, ինչպես վարակվածների քանակով, այնպես էլ մահացությունների թվով:

1918-1919 թվականներին (18 ամիս) տարիներին իսպանական գրիպով վարակվել է լ է 500 միլիոն[1] մարդ կամ բնակչության 29,5% -ը: , ներառելով՝ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիները և Արկտիկան: Իսպական գրիպից մահացել է ՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչության 5 %[2]։ Այսպիսով, վարակակիրների շրջանում մահացության մակարդակը կազմել է 10-20%: Համաճարակն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմ ի վերջին ամիսներին և արագորեն անցել մահացաների թվով պատերազմի ՝ զոհերի թվից: Համարվում է, որ համաճարակը զարգացմանը և տարածմանը նպաստել է պատերազմին ոչ սանիտարական պայմանները, վատ սնունդը, մարդաշատ ռազմական ճամբարները և փախստականների ճամբարները :

Գրիպի բռնկումների մեծ մասն առանց որևէ օրինաչափության սպանում է փոքրերին, մեծահասակներին և թուլացած հիվանդներին։ Դրան հակառակ՝ իսպանական գրիպի ժամանակ մահանում էին առողջ երիտասարդները։ Սառեցված զոհերից վերցված վիրուսի ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսը օգտագործել է ցիտոկինային հարձակումը (իմունային համակարգի նորմայից բարձր ակտիվությունը)։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող երիտասարդ չափահասների մոտ իմունային պատասխանը և դրան հաջորդող բացասական հետևանքները ավելի մեծաքանակ էին, քան թույլ իմունային համակարգ ունեցող փոքրերի և ծերերի մոտ։ Այս պատճառով վերջիններիս մոտ մահացության տոկոսն ավելի ցածր էր[3]։

Պատմական և համաճարակաբանական տվյալները բավարար չեն պանդեմիայի աշխարհագրական ծագումը պարզելու համար[1]։ Իսպանական գրիպի վիրուսը պատճառ է դարձել նաև լեթարգիական էնցեֆալիտի բռնկմանը 1920-ական թվականներին[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ոգին պահպանելու նպատակով, հիվանդության և մահացության դեպքերի հրապարակումը նվազեցվել է Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում[5][6], բայց Իսպանիայում թերթերն ազատորեն փաստում էին մահացությունների մասին[7] (ինչպես օրինակ Ալֆոնսո XIII թագավորի մահացու հիվանդությունն էր)։ Սրա պատճառով ստեղծվել էր սխալ պատկերացում, թե Իսպանիան ամենատուժած երկիրն է[8] և հիվանդությունն անվանվել՝ իսպանական գրիպ[9]։ Իսպանիայում հիվանդությունն անվանվել է նաև Նեպալի զինվոր, որը ծագել է La canción del olvido (Մոռացումի երգը) օպերետից։ Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել համաճարակի առաջին ալիքի ժամանակ՝ Մադրիդում. լիբրետիստներից մեկը՝ Ֆեդերիկո Ռոմերոն, կատարում էր օպերետի ամենահայտնի երաժշտական համարը՝ Նեպալի զինվորը, որը նույնքան լավ հիշվող էր, որքան գրիպի համաճարակը[10]։

Ծագման վարկածներ

Վիրուսաբան Ջոն Օքսֆորդի կողմից գլխավորվող հետազոտողների բրիտանական թիմը[11] Սբ. Բարդուղիմեոսի և Լոնդոնի Թագավորական հիվանդանոցներին, պարզել են, որ Էտապլի (Ֆրանսիա) զինվորական հիվանդանոցային ճամբարը, ամենայն հավանականությամբ եղել է իսպանական գրիպի պանդեմիայի կենտրոնը։ Վիրուսի նախորդողը տարածվել է թռչունների միջոցով, ապա մուտացվելով վարակել ճամբարի դիմացում պահվող խոզերին[12]։

Համաճարակի ավելի վաղ ծագման վարկածները միանշանակ չեն։ Որոշները կարծում են, թե վիրուսը ծագել է Հեռավոր Արևելքում[13]։ Պաստյորի ինստիտուտի իսպանական գրիպի առաջատար մասնագետ Ս. Հանոունը ենթադրում է, որ վիրուսը ծագել է Չինաստանում, մուտացվել ԱՄՆ-ում՝ Բոստոնի մոտ, և տարածվել Բրեստ, Ֆրանսիա, եվրոպական պատերազմական գոտի։ Զինվորները և նավաստիները հիվանդության հիմնական տարածողներն էին[14]։ Հանոունը առաջարկել է նաև ծագման այլ վարկածներ, որոնք ներառում են Իսպանիան, Կանզասը և Բրեստը, որոնք հնարավոր են, բայց ոչ՝ հավանական։

Աստղակենսաբաններ Չանդրա Վիքրամասինղեն և Ֆրեդ Հոյլը կարծում են, որ իսպանական վիրուսի բաղադրամասերից որոշները երկիր են հասել երկնաքարի միջոցով, քանի որ առաջին վարակված կենդանիները թռչուններն էին։ 2005 թվականին վիրուս պարունակող սառած դիակներ են գտնվել Զինված ուժերի ախտաբանության ինստիտուտում, Ալյասկա, ցույց տալով, որ նոր վիրուսը ռեկոմբինացվել է հին վիրուսի հետ՝ դառնալով մահացու[15]։

Պատմաբան Ալֆրեդ Վ. Քրոսբին կարծում է, որ վիրուսը ծագել է Կանզասում[16]։ Հայտնի գրող Ջոն Բարին համաձայնել է Ալֆրեդ Քրոսբիի տեսակետի հետ[17]։

Քաղաքագետ Էնդրյու Պրայս-Սմիթը տպագրել է Ավստրիայի արխիվների փասատթղթերը՝ ենթադրելով որ այս գրիպի վիրուսը ունի ավելի վաղ ծագում, որը սկսել է Ավստրիայում 1917 թվականի գարնանը[18]։

Copyright