Կառլո Բուոնապարտ

Կառլո Մարիա Բուոնապարտե (Շառլ Մարիա Բոնապարտ) (կորսիկերեն՝ Carlu Maria Bonaparte, իտալ.՝ Carlo Maria Buonaparte, ֆր.՝ Charles Marie Bonaparte), մարտի 29, 1746(1746-03-29)[1][2][3][4], Այաչչո, Կորսիկա[5] - փետրվարի 24, 1785(1785-02-24)[6][1][2][3], Մոնպելիե[7]), կորսիկացի ազնվական, փաստաբան և քաղաքագետ, Նապոլեոն Բոնապարտի հայրը։

Կառլո Բուոնապարտեն ծնվել է 1746 թվականի մարտի 27–ին Կորսիկա կղզու Այաչո քաղաքում։ Նա եղել է փաստաբան Ջուզեպե Բուոնապարտի (1713–1763) երեք երեխաներից ամենափոքրը։ Կառլոն գնացել է հոր հետքերով, ստացել է իրավաբանական կրթություն Պիզայի համալսարանում։ Երբ Կառլոն 17 տարեկան էր, բարեկամները նրան ամուսնացրն 14-ամյա Լետիցիա Ռամոլինոյի հետ։

1764 թվականին ծառայության է անցել հեղափոխական՝ Պասկալյա Պաոլիի մոտ, որպես օգնական։ Նա Կառլոյին դիվանագիտական հանձնարարություններով ուղարկում է Փարիզ՝ Լյուդովիկ XV–ի մոտ, և Հռոմ Կլիմենտ XIII պապի մոտ։

Կառլո Բուոնապարտեն մահացել է Մոնպելյե ուղևորվելու ճանապարհին, թողնելով ընտանիքին աղքատության մեջ։

  1. Նապոլեոն Բուոնապարտ (1764/1765-17 օգոստոսի 1765)
  2. Մարիա Աննա Բոնապարտ (3 հունվարի 1767 - 1 հունվարի 1768)
  3. Ժոզեֆ Բոնապարտ (7 հունվարի 1768 - 28 հունիսի 1844)
  4. Նապոլեոն Բոնապարտ (15 օգոստոսի 1769 - 5 մայիսի 1821)
  5. Մարիա Աննա Բոնապարտ (14 հուլիսի 1771 - 23 նոյեմբերի 1771)
  6. Լյուսեն Բոնապարտ (21 մայիսի 1775 - 29 հունիսի 1840)
  7. Էլիզա Բոնապարտ (13 հունվարի 1777 - 7 օգոստոսի 1820)
  8. Լուի Բոնապարտ (2 սեպտեմբերի 1778 - 25 հուլիսի 1844)
  9. Պոլինա Բոնապարտ (20 հոկտեմբերի 1780 - 9 հուլիսի 1825)
  10. Կառոլինա Բոնապարտ (24 մարտի 1782 - 18 մայիսի 1839)
  11. Ժեռոմ Բոնապարտ (15 նոյեմբերի 1784 - 24 հունիսի 1860)


Copyright