Կիթառ

Կիթառ
Classical Guitar two views.jpg
Որակավորում plucked necked box lutes?
Արտադրողներ Yamaha, Fender, Gibson, Ibanez, Rickenbacker և այլն
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 321.322-5
Ձայնանմուշ
Range guitar.png
սիտառ, ջնար
Իսպանական կիթառ

Կիթառ, լարային երաժշտական գործիք, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրակիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։

Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։

Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի։

Կիթառները կարող են բաժանվել երկու մեծ խմբերի՝ ակուստիկ և էլեկտրո։

Ակուստիկ կիթառ

Ակուստիկ կիթառների խմբի մեջ առկա են մի քանի հատկանշական ենթախմբեր՝ դասական և ֆլամենկո կիթառներ։ Պողպատե լարային կիթառները, որոնք ներառում են հարթ գլխիկով կամ «ֆոլկ (ժողովրդական)» կիթառները, տասներկու լարային կիթառները և կամարաձև գլխիկով կիթառները։ Ակուստիկ կիթառի խումբը նաև ներառում է ոչ ուժեղ հնչեղությամբ կիթառները՝ ստեղծված տարբեր ձայնասահմաններում նվագելու համար, ինչպիսին է ակուստիկ բաս կիթառը, որն էլ ունի էլեկտրո բաս կիթառին նման հնչողություն։

Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառներ

Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները ժամանակակից դասական և ֆլամենկո կիթառների նրբագեղ նախատիպերն են։ Նրանք առավել փոքր են, ավելի նուրբ կառուցվածքով և ավելի ցածր ձայնարտադրությամբ։ Լարերը միացված են, ինչպես ժամանակակից տասներկու լարային կիթառում, բայց նրանք ունեն միայն չորս կամ հինգ լարեր, ի տարբերություն սովորական վեց լարայինի, որն օգտագործվում է հիմա։ Նրանք ավելի հաճախ օգտագործվում են որպես ռիթմային երաժշտական գործիքներ, քան որպես սոլո գործիքներ և կարող է հաճախ դիտվել այդ կարգավիճակում վաղ երաժշտական ելույթներում։ Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները հեշտությամբ կարելի է տարբերակել, քանզի Վերածննդի շրջանի կիթառները շատ պարզ են, իսկ բարոկկո շրջանի կիթառները՝ ավելի գեղազարդ, փղոսկրով կամ փայտյա դրվագազարդով գրիֆի և կդեկայի շուրջբոլորը, թղթե կտրվածքով շրջված «հարսանեկան տորթով» փոսի ներսում։

Կիթառի մասերը

Մինչև էլեկտրական կիթառի զարգացումը և սինթետիկ նյութերի օգտագործումը, կիթառը սահմանվում էր որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա ձայնատախտակ, կողեր և հարթ հետև, հաճախ գոգավոր մասերով»[1]։ Տերմինն օգտագործվում է տարբեր տեսակի լարային գործիքներ նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ Եվրոպայում սկսած 12-րդ դարից, և ավելի ուշ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում[2]։ Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ կային հնագույն Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում։ Այդ պատճառով, ժամանակակից արևմտյան լարային գործիքները, ինչպես կիթառը, ջութակը, ջնարը և այլն, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի ժամանակակից գործիքների հետ, այդ թվում տանբուրի, սեթարի և սիթարի։ 3300-ամյա խեթական մի արձանագրությունում, որում երգիչը նվագում է լարային գործիք, լարային գործիքների ամենահին պատկերումն է[3]։

Ժամանակակից կիթառ բառը և իր նախորդները դասական ժամանակներից սկսած դասվում էին լարայինների շարքին, և հենց դա էլ հանգեցնում է խառնաշփոթության։ Անգլերեն՝ guitar, գերմաներեն՝ Gitarre և ֆրանսերեն՝ guitare բառերը փոխառված էին իսպաներեն՝ guitarra-ից, որը գալիս է անդալուզիական արաբերեն قيثارة (քիթարա) բառից[4], որն էլ փոխառված է լատիներեն cithara-ից, և որն էլ իր հերթին գալիս է հին հունարեն κιθάρα (քիթարա) բառից։

«Կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից guitar-ը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք։

Լատինական կիթառն ունեցել է ընդամնեը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն լարատեղ։ 14-րդ դարում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական լարային գործիքներին փոխարինելու եկան կիթառները։ Վիուելան (անգլ.՝ vihuela) կամ «viola da mano» (իտալերեն) 15-րդ դարի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին։ Այն բարոկկո կիթառի զարգացման հիմնական գործոնն է։ Վիուելան սովորաբար ուներ վեց լար և կառուցվածքով հիշեցնում էր ջնար (քառորդ լարային չափով), իսկ ձևով՝ կիթառ, չնայած վաղ շրջանի գործիքն ուներ ավելի կարճ իրան։ Իր չափսերով գերազանցում էր նույնիսկ չորս լարանի ժամանակակից կիթառին։

Մինչ 16-րդ դարը վիուելան արդեն ստացել էր այժմյան կիթառի հիմնական տեսքը՝ կորաձև կաղապարով, լարատեղով, սակայան, այն ավելի մեծ էր քան ժամանակակից չորս լարանի կիթառը։ Վիուելաի հանրաճանաչությունը Իտալիայում և Իսպանիայում երկար չի տևում, քանի որ այն համընկնում Եվրոպայի այլ տարածաշրջաններում հեղինակություն վայելող ջնարի հետ։ Նրանով կատարվող վերջին հրատարակված ստեղծագործությունը լույս է տեսել 1576 թվականին։

Մինչդեռ հինգ լարանի բարոկկո կիթառը, որը 16-րդ դարի կեսերից սկսեցին կիրառել Իսպանիայում, հանրաճանաչություն վայելեց հատկապես Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսերը։ Պորտուգալիայում «վիոլա» բառը փոխարինվեց կիթառով, քանի որ կիթառը նշանակում էր «Պորտուգալական կիթառ», որն իր հերթին հանդիսանում էր սիտրենի տարատեսակներից մեկը։

Other Languages

Copyright