ԿինոՊոիսկ

ԿինոՊոիսկ
Kinopoisk-logo.svg
kinopoisk.ru(ռուս.)
Տեսակ կայք և ֆիլմերի տվյալների բազա
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Շտաբ կայան Մոսկվա, Ռուսաստան
Լեզու ռուսերեն
Սեփականատեր Yandex
Մայրական ընկերություն Yandex
Բացված նոյեմբերի 7, 2003
KinoPoisk Վիքիպահեստում

ԿինոՊոիսկ, վեբ կայք, ռուսալեզու համացանցային մեծ նախագիծ կինեմատոգրաֆիայի մասին։ Կայքն ինֆորմացիա է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը նաև սոցիալական ցանց է։ Ներկայումս ամենահանրաճանաչ կինոպորտալներից մեկն է «Ռունետ»-ում[1][2][3][4]։

Ընկերության սեփականատերը «ԿինոՊոիսկ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է ակցիաների 60 %-ը, իսկ մնացած 40 %-ի սեփականատերն է AlloCiné(ֆր.) ՍՊԸ-ն, որը «ԿինոՊոիսկ»-ի համատերն է[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին Յանդեքսը ձեռք բերեց ԿինոՊոիսկ հարթակը[6]։

Կայքը ստեղծվել է 2003 թվականի, նոյեմբերի 7-ին Վիտալի Սերգեվիչ Տացի և Դմիտրի Սուխանովի կողմից[7][8]։

Վարկանիշ

2012 մարտ ԿինոՊոիսկ կայքի այցելությունը օրական 1.3 միլիոն մարդ[9]։ Ըստ Ալեքսա վիճակագրական կայքի 2015 թ հունվարի 7-ին, ԿինոՊոիսկ կայքը աշխարհում 495 տեղն է զբաղեցնում ամենայցելված կայքերի ցանկում, իսկ Ռուսաստանում 20-րդ տեղը[10]։

Կայքը տեղեկություն է տալիս ֆիլմերի, հեռուստասերիալների մասին, ինչպես նաև այն անձանց մասին, որոնք անմիջականորեն կապ ունեն ֆիլմի ստեղծման հետ՝ դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների և այլոց մասին։ Ինչպես նաև կայքում տեղադրվում են ֆիլմի շապիկների պատկերներ, ֆիլմերի թրեյլերներ, ընդ որում որոշ թրեյլերներ «ԿինոՊոիսկ»-ն անձամբ է թարգմանում ռուսերեն։ Կայքում կա տվյալների բազա, որը պարունակում է աստղերի նկարներ, ֆիլմերի կադրեր և շապիկների նկարենր, սաունդթրեքներ, թրեյլերներ և նկարներ համակարգչի աշխատանքային սեղանի համար[4]։ Բացի այդ կայքում կարելի է գտնել որոշ գրախոսություններ կինոգետ Սերգեյ Կուդրյավցևի «3500 կինոգրախոսություններ» գրքից։

Բաժիններ

Կայքն ունի հետևյալ բաժինները[4]։

  • էջ ֆիլմերի մասին
  • կինոգործիչների (դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, պրոդյուսերներ և այլք) անձնական էջեր
  • կինոնորություններ
  • հարցազրույց «աստղերի» հետ
  • ֆոտոռեպորտաժներ
  • կինոսեանսների ցուցակ
  • գալիք կինոպրեմիերաների, Blu-ray и DVD-ռելիզների գրաֆիկը
  • ТВ ծրագրեր
  • խաղեր և մրցույթներ կինոսեր հասարակության համար
  • սոցիալական հարցումներ
  • ֆիլմերի ռեյտինգներ
  • կինովարձույթի հավաքույթներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում
  • DVD և Blu-ray-կատալոգներ
  • Պրեմերիաների և պարգևների արխիվ

Copyright