Հայկական եկեղեցական տոմար

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական տոմար (այլ կիրառումներ)

Հայկական եկեղեցական տոմար, Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված հայկական տոմար։ Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ 532-ամյա աղյուսակի (552+532) հետ է առնչվում Հայոց Փոքր թվականը (Հայոց անշարժ տոմարը)։ Ադանայի եկեղեց. ժողովում (1316) որոշվել է հրաժարվել Հայոց հին տոմարից և ընդունել հուլյանը։ Այդ որոշումը, սակայն, չի իրականացվել։ 1584-ին Հռոմի Գրիգորիս III պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվել և հրատարակվել նոր՝ գրիգորյան տոմարը։ Այդուհանդերձ, հայոց ժամանակի հաշվարկը շարունակել են կատարել ավանդական շարժական տոմարով։ Երրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի (552 թ.+532+532) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը։ Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դ.։ 1920-ին Հայաստանում ընդունվել է գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923-ին։

Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ Հայ եկեղեցական տոմարը Գրիգորյան օրացույցի վերածելու համար անհրաժեշտ է ավելացնել 551։

Տառ Թիվ Տառ Թիվ Տառ Թիվ Տառ Թիվ
Ա 1 Ժ 10 Ճ 100 Ռ 1000
Բ 2 Ի 20 Մ 200 Ս 2000
Գ 3 Լ 30 Յ 300 Վ 3000
Դ 4 Խ 40 Ն 400 Տ 4000
Ե 5 Ծ 50 Շ 500 Ր 5000
Զ 6 Կ 60 Ո 600 Ց 6000
Է 7 Հ 70 Չ 700 Ւ 7000
Ը 8 Ձ 80 Պ 800 Փ 8000
Թ 9 Ղ 90 Ջ 900 Ք 9000
Համար Գրաբար Աշխարհաբար Իմաստ
1 նաւասարդ նավասարդ Նոր տարի
2 հոռի հոռի Երկու
3 սահմի սահմի Երեք
4 տրէ տրե
5 քաղոց քաղոց Բույսերի ամիս
6 արաց արաց
7 մեհեկան մեհեկան Միթրայի փառատոն
8 արեգ արեգ Արևի ամիս
9 ահեկան ահեկան Կրակի փառատոն
10 մարերի մարերի Տարվա կես
11 մարգաց մարգաց
12 հրոտից հրոտից
13 աւելեաց[1] ավելյաց Ավելորդ

Աղյուսակում ներկայացված է սովորական (30 օրանոց) ամսվա օրերի անունները

Համար Աշխարաբար Գրաբար
1 Արեգ Արէկ
2 Հրանդ Հրանդ
3 Արամ Արամ
4 Մարգար Մարգար
5 Ահրանք Ահրանկ
6 Մազդեղ
7 Աստղիկ Աստղիկ
8 Միհր Միհր
9 Ձոպաբեր
10 Մուրց Մուրց
11 Երեզկան
12 Անի Անի
13 Փարաքար
14 Վանատուր Վանատ
15 Արամազդ Արամազդ
16 Մանի Մանի
17 Ասակ Ասակ
18 Մասիս Մասիս
19 Անահիտ Անահիտ
20 Արագած Արագած
21 Գորգոր
22 Կորդվիկ
23 Ծմակ Ծմակ
24 Լուսնակ Լուսնակ
25 Ցրոն
26 Նպատ Նպատ
27 Վահագն Վահագն
28 Սիմ Սիմ
29 Վարագ Վարագ
30 Գիշերավար
  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան, 1964։
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970։
  • Բադալյան Հ., Հայոց տոմարի պատմություն, Երևան, 1976։
  • Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png


  1. «Hin Haykakan Tomar»։ haytomar.com 

Copyright