Հռոմի օպերային թատրոն

Picto infobox masks.png
Հռոմի օպերային թատրոն
Teatro dell’Opera di Roma
Opera Rome.jpg
Տեսակ թատրոն
Երկիր Հռոմ
Գտնվելու վայրը Հռոմ[1]
Հիմնադրման ամսաթիվ 1880 թվական
Անվանված է Domenico Costanzi?
Գլխավոր բալետմեյստեր Միշա վան Հուք
Ճարտարապետ Աքիլե Սֆոնդրինի
Կայք operaroma.it
Commons-logo.svg Teatro dell'Opera (Rome) Վիքիպահեստում

Հռոմի օպերային թատրոն կամ Հռոմի օպերա (իտալ.՝ Teatro dell’Opera di Roma), օպերային թատրոն Հռոմում։

Շենքը կառուցվել է Դոմենիկո Կոստանցիի միջոցներով, իսկ ճարտարապետը եղել է Աքիլե Սֆոնդրինին։ Այն բացվել է 1880 թվականին Ջոակինո Ռոսսինիի Սեմիրամդա օպերայով։ 1926 թվականին թատրոնը գնել է քաղաքային խորհուրդը և մասնակի վերակառուցվել է[2]։ 1928 թվականին թատրոնը կրկին բացվեց և այժմ «Թագավորական օպերային թատրոն» (Teatro Reale dell’Opera) անունով։ 1946 թվականին թատրոնը ստացավ արդիական անվանում և 1958 թվականին մասնակի վերակառուցվեց երկրորդ անգամ։

Այդ թատրոնում անցել են օպերայի համաշխարհային պրեմիերաներ, ինչպես՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» (1900), Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (1890), «Իրիս» (1898), «Դիմակներ» (1901) և այլն։ Թատրոնի բեմահարթակին ելույթ են ունեցել երգիչներ և երգչուհիներ, ինչպես՝ Բելինոչի Ջեմա, Հարիքլեյա Դարքլե, Անտոնիո Կատոնյի, Ռոբերտո Ստայնո (XIX դար), Ալեսանդրո Բոնչի, Ամելիտա Գալլի-Կուրչի, Ջիլյի Բենյամինո, Էնրիկո Կարուզո, Տիտո Սկիպա, Լյոպալդ Մերսեդես (XX դար

Ռիկարդո Մուտին 2011 թվականի օգոստոսին նշանակվել է թատրոնի պատվավոր ցմահ տնօրեն[3]։

2014 թվականին թատրոնը իրեն ճանաչեց սնանկ և տնօրեն Մուտին չեղարկեց բոլոր պլանավորած ներկայացումները [4][5], և դրանից հետո թատրոնը արտիստներ է վարձում աութսորսինգի պայմաններով[6]։

Copyright