Մարմելադ

Picto infobox mets.png
Մարմելադ
Russian Marmalade - Lemon Slices.jpg
Կարծր մարմելադ
Տեսակ Աղանդեր
Ենթատեսակ Սփրեդ, fruit preserves? և Հրուշակեղեն
Առաջացման երկիր Flag of Portugal.svg Պորտուգալիա
Բաղադրամասեր
Հիմնական Մրգեր, շաքար, ագար-ագար
Հնարավոր Պեկաիններ, ժելատին
Բաղադրատոմս
Marmalade Վիքիպահեստում
Հացով մարմելադ

Մարմելադ (ֆր.՝ marmelade), խոհարարական արտադրանք, պատրաստվում է մրգերից և շաքարից։ Որպես խտացուցիչ օգտագործում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են պեկաինները, ագար-ագարը, ժելատինը։ Անգլալեզու երկրներում marmalade բառը թարգմանաբար նշանակում է ցիտրուսային մուրաբա (հատկապես նարինջներից

Մարմելադ բառը եկել է ֆրանսերեն marmelade բառից, որը նշանակում է սերկևիլի մուրաբա։ Մեծ Բրիտանիայում այն հայտնի է դարձել նարնջի մուրաբա անվանումով, որտեղից էլ արտադրանքը ներխուժել է մայրցամաք գերմաներեն Marmelade անվանումով, որը նշանակում է պավիդլո կամ մուրաբա։

Ըստ Վիլյամ Պոխլյոբկինի տեղեկությունների, ֆրանսերեն «մարմելադ» բառը թարգմանաբար նշանակում է «խնձորի գույնի խնամքով պատրաստված ուտեստ»[1]։

Եվրոպացիները մարմելադին ծանոթացել են Փոքր Ասիայում խաչակրաց արշավանքների ժամանակ։ Մարմելադի պատմական հայրենիքը համարվում են Մերձավոր Արևելքը և Արևելյան Միջերկրածովը։ Բերքը, պտուղները, մրգերի և հատապտուղների հյութը պահպանելու համար դրանք եփել են առավելագույն խտացմամբ։

Ռուսական կայսրությունում մարմելադը հայտնի և սիրված է որպես «մրգային դոնդող»։

2010 թվականին Ռուսաստանում մարմելադի թողարկումը կազմել է 65,4 հազար տոննա, 2011 թվականին՝ 69,5 հազար տոննա, 2012 թվականին՝ 70,0 հազար տոննա, 2013 թվականին՝ 76,0 հազար տոննա, 2014 թվականին՝ 77,4 հազար տոննա, 2015 թվականին՝ 68,6 հազար տոննա, 2016 թվականին՝ 73,4 հազար տոննա[2]։

Copyright