Մորիս Դենի

Մորիս Դենի
ֆր.՝ Maurice Denis[1]
Maurice Denis - photo Henri Manuel.jpg
Ի ծնե ֆր.՝ Maurice Amédée Eugène Denis
Ծնվել է նոյեմբերի 25, 1870(1870-11-25)[1][2][3][…]
Ծննդավայր Գրանվիլ[1]
Վախճանվել է նոյեմբերի 13, 1943(1943-11-13)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայր Hôpital Cochin, Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[4]
Կրթություն Կոնդորսե լիցեյ (1887), Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարազարդող, վիմագրող, գրող, արվեստի քննադատ, դիզայներ, նկարիչ, գծանկարիչ, արվեստագետ և art theorist
Ոճ սիմվոլիզմ, Պոնտ-Ավենի դպրոց և Նաբի
Ժանր դիմապատկեր
Թեմաներ գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Q17490760?, Q17490806? և Homage to Cézanne?
Մեկենասներ Étienne Moreau-Nélaton?, Denys Cochin? և Gabriel Thomas?
Աշակերտներ Sigfride Bille?, Ժան Սուվերբի, Anastase Demian?, Robert Boulet?, Տամարա Լեմպիցկա, Yves Alix?, Jean Berque? և Alix Aymé?
Ներշնչվել է Պիեռ Պյուվի դը Շավան և Պոլ Գոգեն
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Hercule Catenacci prize?
Անդամակցություն Գրահրատարակչության ազգային կոմիտե, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Saint John Society for the development of Christian art?
Հայր Q106633058?
Ամուսին Marthe Meurier?[5] և Elisabeth Graterolle?[5]
Զավակներ Noëlle Maurice-Denis Boulet?, Anne-Marie Poncet-Denis?, Bernadette Denis?, Dominique Denis?, Madeleine Denis? և François Denis?
Maurice Denis Վիքիպահեստում

Մորիս Դենի (ֆր.՝ Maurice Denis, նոյեմբերի 25, 1870(1870-11-25)[1][2][3][…], Գրանվիլ[1] - նոյեմբերի 13, 1943(1943-11-13)[1][2][3][…], Hôpital Cochin, Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի սիմվոլիստ նկարիչ, պատկերազարդող, արվեստի պատմաբան։

Մորիս Դենին ծնվել է 1870 թվականին, Գրանվիլում։ Նրա հայրը եղել է երկաթուղային աշխատող, իսկ մայրը` մոդել։ Մինչ Մորիսի ծնունդը, նկարչի ծնողները մեկնում են Նորմանդիայից և հաստատվում են Փարիզի մոտակայքում գտնվող Սան-Ժերմեն-ան-Լեում։ Պատանի Մորիսը իր կրթությունը ստացել է այստեղ, իսկ հետո` Կոնդորսեի դպրոցում։ 1888 թվականին Դենի Մորիսը ընդունվում է Ժյուլիանի ակադեմիա, իսկ հետո` Գեղեցիկ արվեստների դպրոց։ Ստացել է գեղանկարչության դասեր, պատճենել է այլ վարպետների աշխատանքները, գրականության բնագավառում ստացել է հիմնավոր գիտելիքներ, մասնակցել է փիլիսոփայության դասախոսությունների, հետաքրքրվել է Անրի Բերգսոնի և Արթուր Շոպենհաուերի աշխատանքներով։ Ակադեմիայում ընկերական հարաբերություններ է սկսում Պոլ Ռանսոնի, Պոլ Սերյուզեյի և Պիեռ Բոնարի հետ, նորից հանդիպում է Կեր Խավիեր Ռուսելին և Էդուար Վյուարին, որոնց հետ ծանոթացել էր դեռ Կոնդորսեի դպրոցում։ Այս երիտասարդ նկարիչները հիմք են հանդիսացել «Նաբի» խմբի ստեղծման համար` սերտ կապեր պահպանելով սիմվոլիստ պոետների, կոմպոզիտորների և թատրոնի ավանգարդիստների հետ։ Նրանք կրել են էկզոտիկ հագուստ, անց են կացրել Սպիրիտիզմի նիստեր և իրենց հավաքների ժամանակ քննարկել են արվեստի խնդիրները։ Նրանց համագործակցության աշխարհայացքի հիմունքները Դենի Մորիսը ձևակերպում է «Մարգարեններ» հոդվածում, որը տպագրվել է 1890 թվականին «Ար է Կրիտիկ» (Արվեստ և քննադատություն) ամսագրում։ Ունենալով Պիեռ Պյուվի դը Շավանի արտացոլման օբյեկտը` Դենի Մորիսը եկել է այն եզրակացության որ նկարչի դերը չի սահմանափակվում միայն բնությունը ընդօրինակելու, այլ` «վիզուալիզացիայի» երազի մեջ, միտք, որը սիմվոլիստներն արդեն արտահայտել են։ 1891 թվականին մասնակցել է Լաբրակայի պատկերասրահում կայացած «Իմպրեսիոնիստները և սիմվոլիստները» վերնագրով ցուցահանդեսին։ 1893 թվականի հունիսին Դենի Մորիսը ամուսնացել է Մարթա Մերիի հետ, ով հետագայում դարձել է նկարչի յոթ երեխաների մայրը, և մեկնել է հարսանեկան ճանապարհորդության Բրետան, այստեղ նա նկարել է շատ նկարներ և նախընտրել է հաճախ վերադառնալ այստեղ` հանգստի և նոր նկարներ նկարելու համար։ Դենի Մորիսը և Պոլ Սերյուզեն հաճախ են հանգիստ և ստեղծագործական բավարարվածություն փնտրել Բրետանիի հանգստացնող բնության մեջ. այնինչ հենց այդ ժամանակահատվածում Վյուարը, Բոնարը և Ֆելիքս Վալոթոնը ներգրավվել են քաղաքային բուռն կյանքի մեջ և ձգտել են իրենց արվեստում պատկերել դարի ոգին։ Այս երկու խմբերի հակասությունը գագաթնակետին է հասել 1899 թվականին` Պոլ Դյուրան Ռուելի ցուցահանդեսի ժամանակ։ Այսուհետև «Նաբի» խմբի յուրաքանչյուր անդամ գնում է իր արվեստի ճանապարհով։ Սակայն մինչև իրենց կյանքի վերջի նկարիչները պահպանում են ընկերական հարաբերությունները, որը մի ժամանակ եղել է իրենց ստեղծագործական միության հիմքը։ 1895 թվականին ձեռնարկում է իր բազմաթիվ ճանապարհորդություններից առաջինը։ Մեկնել է Իտալիա, որտեղ հետագայում հաճախ էր վերադառնալու, 1903 թվականին Սերյուզի հետ մեկնում է Գերմանիա և Բեյրոնի վանք, որտեղ նրանք սովորում են Բենեդիկտյան միաբանության արվեստի գաղտնիքները, հիմնականում` երկրաչափություն «սուրբ կանոններով»։ Պրովանսում ծանոթանում է Պոլ Սեզանի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի հետ։ 1909 թվականին մեկնել է Մոսկվա, որպեսզի նկարի պատվիրատուների «Արվեստի Պսիքե» պանոների շարք։ 1913 թվականին Դենի Մորիսը աշխատել է առաստաղի նկարների վրա Ելիսեյան դաշտերում։ 1917 թվականին նկարազարդել է Սան-Պոլի վանքը Ժնևում։ 1908 թվականին Դենի Մորիսը Բրետանում գնում է առանձնատուն, որտեղ բնության գրկում անց է կացրել մի քանի ամիս։ 1919 թվականին երկարատև հիվանդությունից հետո մահանում է նրա կինը` Մարթան։ 1922 թվականին Դենի Մորիսը ամուսնանում է Ելիզաբեթ Գրատերոլի հետ, որից ունեցել է երկու երեխա։ 1919 թվականին Դենի Մորիսը հիմնադրել է Եկեղեցական արվեստի արվեստանոց։ 1920-30-ական թվականների Դենի Մորիսը հիմնականում պատկերազարդել է եկեղեցիների պատերը, աշխատել է արվեստի տեսության վրա, կարդացել է դասախոսություններ և ճանապարհորդել է։ 1924 թվականին նկարել է Պտի-Պատի եկեղեցու գմբեթը և նաև չորս տարի անց նկարազարդել է Փարիզի Սենատի շենքի աստիճանների պլաֆոնը։ 1932 թվականին ստացել է գեցանկարչության ակադեմիկոսի կոչում։ Դենի Մորիսը մահացել է 1943 թվականի նոյեմբերի 13-ին մի բեռնատարի անիվների տակ, որը հարվածել էր նրան[6]։

Copyright