Յաննիս Ծառուխիս

Յաննիս Ծառուխիս
Γιάννης Τσαρούχης
Γιάννης Τσαρούχης.jpg
Ծնվել է հունվարի 13, 1910(1910-01-13)[1][2][3][…]
Ծննդավայր Պիրեյոս, Հունաստան
Վախճանվել է հուլիսի 20, 1989(1989-07-20)[1][3][4] (79 տարեկան)
Մահվան վայր Աթենք, Հունաստան
Ազգություն հույն
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Կրթություն Աթենքի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություն նկարիչ, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
Ոճ 30-ականների սերունդ
Ժանր դիմապատկեր
Ուսուցիչ Ֆոտիս Կոնտօգլու
Ներշնչվել է Հենրի Մետիս
Ալբերտո Ջիակոմետի
Կայք tsarouchis.gr
ստորագրություն
Yannis-tsarouchis-signature.svg
Yannis Tsarouchis Վիքիպահեստում

Յաննիս Ծառուխիս (հուն․՝ Γιάννης Τσαρούχης, հունվարի 13, 1910(1910-01-13)[1][2][3][…], Պիրեյոս, Հունաստան - հուլիսի 20, 1989(1989-07-20)[1][3][4], Աթենք, Հունաստան), հույն նկարիչ։

Յաննիս Ծառուխիսը ծնվել է Պիրեյում։ 1929–1935 թվականներին սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում, եղել է Ֆոտիոս Կանտողլու աշակերտը, ով նրանց ծանոթացրել է բյուզանդական իկոնագրաֆիային։ Դմիտրի Պիկոնիսի, Կոնտողլու և Անգելիկի Հաթզիմիչալի հետ միասին հիմնել է գեղանկարչության մեջ հույն ավանդույթների ներդրման շարժումը։

1935-1936 թվականներին այցելել է Ստամբուլ, Փարիզ, Իտալիա, ծանոթացել է վերածննդի ժամանակաշրջանի արվեստին և իմպրեսիոնիզմին։

1936 թվականին Ծառուխիսը վերադառնում է Հունաստան, երկու տարի անց բացում իր առաջին անհատական ցուցահանդեսն Աթենքում։ 1940 թվականին մասնակցում է հույն-իտալական պատերազմին։ 1949 թվականին մի խումբ արվեստագետների հետ հիմնում է «Արմոս» արվեստի խումբը։ 1951 թվականին ցուցահանդեսներ է ունեցել Լոնդոնում և Փարիզում։ 1958 թվականին մասնակցել է Վենտիկի Բիենալեին։ 1967 թվականին տեղափոխվել է Փարիզ։

Ծառուխիսի կտավներում առկա են խոցելի տղամարդկանց և ուժեղ կանանց կերպարներ[5]

1982 թվականին Աթենքում բացվել է Մարուսիի Յաննիս Ծառուխիս թանգարանը, որը տեղակայված է նկարչի տանը։ Գործում է նաև Ծառուխիս հիմնադրամը։

Copyright