Նահիյա

Նահիյա (արաբ․՝ ناحية‎‎‎ [ˈnæːħijæ], հոգնակի՝ نواحي [næˈwæːħiː]), մի շարք արաբական պետությունների վարչատարածքային բաժանման միավոր։ Որպես երկրորդ աստիճանի վարչական միավոր՝ օգտագործվում է Տաջիկստանում։ Որոշ արաբական երկրներում, որտեղ կան ավելի մեծ տարածքային միավորներ՝ նահանգներ կամ մարզեր, իսկ դրանց ավելի փոքր մասերը գավառներն են, նահիյան երրորդական աստիճանի վարչական միավոր է (Սիրիա, Լիբանան, Հորդանան

Նահիյան բառացի արաբերենից թարգմանվում է կողմ, ուղղություն։ Հայերենում՝ որպես վարչատարածքային միավոր, համապատասխանում է շրջանին։ Նրանք ամբողջովին համապատասխանում են նախկին Խորհրդային Հայաստանի շրջաններին՝ բաղկացած են հիմնականում գյուղերից, իսկ շրջկենտրոնը քաղաք է, քաղաքատիպ ավան կամ հազվադեպ՝ խոշոր գյուղ։ Որոշ երկրներում շրջանի կարգավիճակը բնորոշելու համար օգտագործվում է նաև دائرة (դաիրա) կամ معتمدية (մութամադիա) եզրույթները։

Նահիյաները կարող են կազմված լինել քաղաքային կամ գյուղական համայնքներից։ Վերջիններս կարող են նաև լինել ինքնուրույն՝ առանց այլ միավորների մեջ մտնելու, ինչպես Հայաստանում։


Copyright