Նիրվանա

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիրվանա (այլ կիրառումներ)

Նիրվանա (սանսկր.՝ निर्वाण, բառացի՝ «հանգում, ավարտում»), հնդկական կրոնական հասկացություն, բարձրագույն վիճակ։ Սովորաբար ասոցացվում է հինդուիզմի, ջայնիզմի և բուդդայականության հետ։ Նկարագրվում է որպես բոլոր կենդանի արարածների բարձրագույն նպատակ և Բուդդիզմում ամենագլխավոր հասկացություներից մեկը։

Հնդկաստանում կրոնի բնագավառում նիրվանան հոմանիշ է մոկշային և մուկտիին։ Հնդկաստանում տարածված բոլոր կրոններում այն համարվում է կատարյալ հանգստություն, ազատություն, գերագույն երջանկություն, սամսարայից (կյանքի և մահվան կրկնող ցիկլ) ազատում կամ ավարտ[1][2]։

Բուդդայականությունում և բուդդայականությունից դուրս նիրվանային տրվում են տարբեր մեկնաբանություններ[3]. բուդդայականությունում նիրվանան ասոցացվում է ինքնության բացակայության և դատարկության հետ, նշում վերածննդի ավարտը[3][4][5]։ Հինդուիզմում այն ատմանի ինքնության միավորումն է Բրահմանի հետ[6][7][8]։

Ռիշաբխա, ենթադրաբար ապրել է ավելի քան մեկ միլիոն տարի առաջ:

Նիրվանա տերմինը հանդիպում է Հնդկաստանում տարածված բոլոր հիմնական կրոնների գրություններում՝ բուդդայականությունում[9], հինդուիզմում[10], ջայնիզմում[11] և սիկհականությունում[12][13]։ Նիրվանայի գաղափարը մտքի խոր խաղաղությունն է, որը ձեռք է բերվում մոկշայի (ազատություն սամսարայից) հետ կամ ազատում տառապանքից (բուդդայականությունում՝ դուխմա)։

Մոկշայի գաղափարը կապված է վեդայական մշակույթի հետ, որտեղ փոխանցվեց «անմահության» գաղափարը[14][15]։ Մահից հետո կյանքի հույսը ծագեց հայրերի կամ նախնիների և աստվածների աշխարհ կամ դրախտ գնալու գաղափարներով[14]։

Վեդական ամենավաղ տեքստերը պարունակում են կյանքի մասին հայեցակարգ, որին հաջորդում է կյանքը երկնքում և դժոխքում` հիմնվելով առաքինությունների (արժանիքների) կամ թերությունների վրա[16]։

Սամսարայից ազատումը Հնդկաստանում դարձել է հիմնական նպատակ և ներկայացվել տարբեր տերմիններով՝ նիրվանա, մոկշա, մուկտի և կաիվալա[17]։

Չնայած տերմինը շատ է հանդիպում հին հնդկական ավանդական գրականությունում, այն հիմնականում կապված է բուդդիզմի հետ։ Ավելի ուշ այն ընդունվել է հնդկական այլ կրոնների կողմից, բայց տարբեր իմաստներով և նկարագրությամբ (Մոկշա), ինչպես օրինակ, Մահաբհարաթայի հինդուական տեքստում՝ Բհագավադգիտայում [10]։

Նկարը պատկերում է Բուդդային՝ մուտք գործելով նիրվանա:

Նիրվանան (nibbana) բառացիորեն նշանակում է «փչել» կամ «մարել»[18]։ Կիրառվում է նաև նկարագրելու Բուդդիզմում հիմնական նպատակը՝ ազատումը սամսարայից (վերածննդի ցիկլից)[19]։

Բուդդայական գիտական ավանդույթում ենթադրվել է, որ Բուդդան իրականացրել է նիրվանայի երկու տեսակ՝ լուսավորության և իր մահվան[20]։

Բուդդայական ավանդույթի համաձայն, նիրվանան նկարագրվում է որպես «հրդեհների» մարում, որոնք առաջացնում են վերածնունդ և հարակից տառապանքներ[21]։

Բուդդիզմում նիրվանան նկարագրվում է նաև որպես բոլոր տառապանքների դադարեցում, բոլոր գործողությունների դադարեցում, վերածնունդների և տառապանքների ավարտ[19]։ Բուդդիզմում ազատագրումը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ամեն բան հանդես է գալիս առանց սեփական Եսի[22]։ Նիրվանան նկարագրվում է նաև որպես դատարկության հասնելու ձգտում, որտեղ որևէ բանում չկա էություն կամ հիմնարար բնույթ, և ամեն ինչ դատարկ է[23][24]։

Հինդուիզմի ամենավաղ տեքստերում հիշատակված չէ Նիրվանա տերմինը[10]։ Նիրվանայի գաղափարն այլ կերպ է տրվում բուդդայական և հինդուիզմի գրականությունում[25]։ Հինդուիզմում հիշատակվում է ատմանի՝ ոգու, եսի գաղափարը[26][27][28]։ Բուդդայականությունում դոգման անատմանն է՝ ատմանի լիովին բացակայությունը[29][30]։

Մոկշա

Հինդուիզմում հիմնական փիլիսոփայական եզրույթը մոկշան է։ Նկարագրվում է որպես ինքնաճանաչման և Ատմանի ու Բրահմանի հավերժ կապի միջոցով ազատում սամսարայից՝ մահվան և վերածննդի շրջափուլից։ Մոկշան կազմվում է muc* (սանսկր.՝ मुच्) արմատից, որը նշանակում է ազատ, ազատ թողնել, ազատում։ Մոկշա նշանակում է «ազատագրում, ազատություն, հոգու ազատում»[31][32]։

Հինդուիզմի ներսում ավանդույթները նշում են, որ մոկշան ունի բազմաթիվ ուղիներ՝ Ջնանա-մարգա՝ գիտելիքների ուղի, Բհակտի-մարգա՝ նվիրվածության ուղի և կարմա-մարգա՝ գործողության ուղի[33]։

Copyright