Պադինգտոն Արջուկ

Picto infobox cinema.png
Պադինգտոն Արջուկ
PaddingtonStation-PaddingtonBear.jpg
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանր մանկական գրականություն
Պատմվածքի վայր Լոնդոն
Պաշտոնական կայքէջ
Paddington Bear Վիքիպահեստում

Պադինգտոն Արջուկ, (անգլ.՝ Paddington Bear), անգլիացի գրող Մայքլ Բոնդի գրքի և մանկական սերիալի համանուն հերոսը։ Պադինգտոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական դասական գրականության նմուշ։ «Պադինգտոն անունով արջուկ» գիրքը հրապարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այսօր աշխարհում ավելի քան 25 միլլիոն գիրք կա Պադինգտոն արջուկի մասին,[փա՞ստ] որոնք ընդհանուր բարդությամբ թարգմանված են 31 լեզուներով[1]։ Ամբողջ աշխարհում տարբեր արտադրանքների մեջ արջուկի անվան օգտագործման համար տրվել են 265 արտոնագրեր։

Պադինգտոնի արջուկի մասին գրելու միտքը առաջին անգամ ծնվել է Մայքլ Բոնդի մոտ, երբ նա 1956 թվականին տեսավ միայնակ արջուկին Պադինգտոն կայարանի հարևանությամբ գտնվող Լոնդոնի խանութներից մեկի պահարանի վրա, և իր կնոջ համար գնեց որպես նվեր։ Արջուկը ոգեշնչեց Բոնդին պատմություն հորինելու համար, և տաս օրում նա գրեց իր առաջին գիրքը։ Գիրքը փոխանցվեց գրականագետ Հարվի Ուննին։ «Պադինգտոն անունով արջուկը» առաջին անգամ հրապարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին William Colins & Sons խմբագրությունում[2][3]։

Սկզբում Մայքլ Բոնդը ուզում էր, որ արջուկը բերվեր «Սև Աֆրիկայից», բայց նրա գործակալ Հարվի ուննը հուշեց, որ Աֆրիկայում արջեր չեն ապրում, և այդ ժամանակ արջուկի հայրենիքը դարձավ Պերուն։ Կա արջի մի եզակի տեսակ, որն ապրում է պերուական ջունգլիներում, դա այսպես կոչված ակնոցավոր արջն էր[4][5]։


Պադինգտոնյան կայարանում սկսվում է փոքրիկ արջուկի մասին պատմությունը, որը եկել էր խիտ Պերուից։ Այնտեղ նա կանգնում և սպասում է, մինչև որևէ մեկը ուշադրություն դարձնիր իրեն։ Պարոն և Տիկին Բրաունները որոշում են հոգ տանել քաջ թափառականի մասին, և շուտով Պադինգտոնը դառնում է նրանց ընտանիքի լիարժեք անդամը։ Քանի որ Պադինգտոնը դաստիարակված արջուկ էր, աշխատում է տանը օգտակար լինել։ Սակայն նրա մտահաղացումները հաճախ փոփոխվում էին խեղկատակություններով և չարաճճիություններով։ Այնտեղ, որտեղ գտնվում է Պադինգտոնը արջուկը, ձանձրալի չի լինում[6]։

Առաջին խաղալիք արջուկը կարվել է 1972 թվականին Gabrielle designs ընկերությունում, որը պատկանում էր Շիրլի և Էդդի Քլարկսոններին։ Փորձանմուշը Ամանորի առթիվ նվիրվել է նրանց սեփական երեխաներին՝ Ջոանին և Ջերի Քլարկսոնին (ով հետագայում դարձավ հայտնի հաղորդավար )[7]։

Փափուկ խաղալիքները վաճառվում են Լոնդոնի Պադինգտոն կայարանում
  • Կրում է լայնեզր գլխարկ և կապույտ վերարկու[8][9]
  • 1976 թվականից 1980 թվականներին Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է «Պադինգտոն» մուլտսերիալը
  • 1989 թվականից 1990 թվականը թողարկվեց ամերիկա-բրիտանական մուլտսերիալ «Պադինգտոնը Արջուկ»-ը
  • 1997 թվականից 2000 թվականը թողարկվել է կանադա-ֆրանսիական մուլտսերիալ «Արջուկ Պադինգտոնի նոր արկածները» մուլտսերիալը
  • 2008 թվականի հոկտեբերի 13-ին Google-ը նշեց գրքի հրապարակման հիսուն ամյակը՝ հոլոգրաֆիկ նշանի վրա պատկերելով ճամպրուկով թափառական[10][11]։
  • 2014 թվականին ռեժիսոր Փոլ Քինգը նկարահանեց «Պադինգտոնի արկածները» ֆիլմը, որն արժանացավ BAFTA-ի երկու մրցանակի՝ լավագույն հարմարեցված սցենարի և Ալեքսանդր Կորդի անվան մրցանակ լավագույն բրիտանական ֆիլմի համար։
  • 2017 թվականին նկարահանվեց հաջողակ շարունակությունը՝ «Պադինգտոն Արջուկի արկածները 2» ֆիլմը։



Copyright