Ջեն Լեջեր

Ջենիֆեր Քերոլ Լեջեր (անգլ.՝ Jennifer Carole Ledger, դեկտեմբերի 8, 1989(1989-12-08), Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի թմբկահար, համարվում է Skillet քրիստոնեական և հարդ ռոք խմբի բեք վոկալիստը[1]։ 18 տարեկանում նա դարձել է խմբի թմբկահարը այն բանից հետո, երբ խումբը լքել է նախորդ թմբկահար Լորի Փեթերսը[2][1]։

Ծնվել է Անգլիայի Քովենտրի քաղաքում, 13 տարեկանում սկսել է նվագել հարվածային գործիքների վրա[3]։ Սովորել է «Bluecoat» դպրոցում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ Նվագել է հարվածային գործիքների տեղական խմբում և եղել է «Տարվա հարվածային գործիքների երաժիշտ Միացյալ Թագավորությունում» 2006 թվականի մրցույթի հաողթողը։

16 տարեկանում Լեջերը կրթաթոշակ է ստացել Living Light School of Worship հոգևոր երաժշտության դասընթացների ամերիկյան համակարգում սովորելու համար, և անցել է հարվածային գործիքների դասընթաց Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում[4]։ Եղել է The Spark խմբի կազմի մեջ, քանի որ թմբկահարի տեղը զբաղված է եղել, նա նվագել է բաս կիթառ։

Skillet

Skillet-ի մասնակիցները Լեջերին հանդիպել են, երբ եկեղեցի են այցելել քաղաքում, որտեղ այդ ժամանակ նա ապրել է։ Նրանք շրջել են դպրոցում, որտեղ նա սովորել է և խնդրել են Լեջերին միանալ խմբին, որպես թմբկահար։ 18 տարեկանից նա Skillet-ի թմբկահարն է, իսկ երբեմն՝ վոկալիստ[5]։

Ledger

Լեջերը հայտարարել է, որ ինքը և խմբի գործընկեր Քորի Քուպերը սկսել են աշխատել իրենց ալբոմի վրա մոտավորապես 2012 թվականին[6]։

2018 թվականի մարտին հայտարարվել է, որ նրա դեբյուտային մինի ալբոմը՝ Ledger-ը, նախատեսվում է թողարկել ապրիլի 13-ին[7]։ Նա պայմանագիր է կնքել Atlantic Records-ի, Ջոն Քուպերի, Քորի Քուպերի, ինչպես նաև մենեջեր Զաքարի Քելմի Hear it Loud լեյբլի հետ։ Ledger մինի ալբոմի պրոդյուսերը դարձել է երգերի հեղօնակ Քորի Կուպերի և պորդյուսեր Սեթ Մոուսլին։ Ապրիլի 6-ին Ջենը յություբում թողարկել Է «Not Dead Yet» երգի պաշտոնական ձայնագրությունը[8]։

Մինի ալբոմ

Անվանում Մանրամասներ Բարձրագույն հորիզոնական Վաճառքներ
US
[9]
US
Christ

[9]
US
Rock

[9]
Ledger
  • Թողարկվել է։ 2018 թվականի ապրիլի 13-ին
  • Ձևաչափ։ Թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Atlantic
62
2
7
  • ԱՄՆ։ 8,000[10]

Սինգլներ

Տարի Սինգլ US Main.
[11]
Christ.
Rock
US
Christ.
Christ.
Airplay
Ակբոմ
2018 «Not Dead Yet» 31 1
[12]
Ledger
[2019 «Completely» 29 28
TBA
2020 «My Arms»

Փրոմոսինգլներ

Տարի Սինգլ US Main.
[13]
Christ.
Rock
US
Christ.
Christ.
Airplay
Ալբոմ
2018 «Bold»
Ledger
«Warrior»
(Ջոն Քուպերի մասնակցությամբ)
2
[14]

Տեսահոլովակներ

Տեսահոլովակ Թողարկման ամսաթիվ Տարի Ռեժիսոր Ալբոմ
  • Not Dead Yet
Օգոստոսի 17
2018
Ռոնալդ Բինգամեն
Ledger
Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2012 Drummies! Award Աճող աստղ Հաղթանակ [15]
Անկախ թմբկահար Հաղթանակ

Copyright