Ջոն Քուփեր

Ջոն Քուփեր
John Cooper.jpg
Բնօրինակ անուն անգլ.՝ John Landrum Cooper
Ծնվել է ապրիլի 7, 1975(1975-04-07) (46 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր Քրիստոնեական ռոք, հարդ ռոք, Ինդաստրիալ մետալ և Փոսթ-գրանջ
Մասնագիտություն երգիչ, կոմպոզիտոր, վոկալիստ և բաս կիթառ
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ բաս կիթառ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
Անդամակցություն Skillet ռոք խումբ[2]
Կայք skillet.com

Ջոն Լանդրում Քուփեր (անգլ.՝ John Landrum Cooper, ապրիլի 7, 1975(1975-04-07), Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկացի երաժիշտ, վոկալիստ և բասիստ։ Առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի[3], 1996 թվականից հանդիսանում է Skillet քրիստոնեական ռոք խմբի անդամ։

Seraph

Ջոնը եղել է Seraph խմբի անդամ։ Մինչ գործունեությունը դադարեցնելը, այս խումբը թողարկել է 4 երգ[4]։

Skillet

Դեռ մանուկ հասակում Ջոնն ընդունել է քրիստոնեական վարդապետությունը որպես միակ ճշմարտություն, հենց դա է ազդել մոտ ապագայում նրա խմբի ստեղծագործության վրա։ Վաղ տարիներին սկսել է յուրացնել կիթառը՝ փորձելով գրել իր առաջին երգերը։

Առաջին անգամ թիմում աշխատանք ունեցել է 15 տարեկան հասակում։ Այդ ժամանակ Ջոնը ընկերների հետ հիմնել է «Tribulation» խումբը։ Այնուհետև նա սկսել է նվագել մի խմբում, որը հիմնադրվել է ծխական եկեղեցում։ Վճռորոշ դեր է կատարել տեղի քահանան, որը նրան առաջարկել է հավաքել սեփական խումբը և ձայնագրել առաջին դեմոն։ Այսպես ստեղծվել է «Skillet» խումբը։ Դրանից քիչ առաջ Ջոնը ունեցել է կուռք՝ Կուրտ Քոբեյնը (Նիրվանա), խմբում նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը։

Բնականաբար, սկզբում խմբի ոճը եղել է Grunge և Post Industrial։ Քանի որ Grunge ոճը սկսել է աստիճանաբար մահանալ, տղաները սկսել են որոնել նոր այլընտրանքային տարբերակներ։ Այդ ժամանակ բոլոր մասնակիցները ունեցել են տարբեր երաժշտական ճաշակներ, այդ պատճառով ալբոմը բավականին բազմազան է, բայց երկրորդ ալբոմի ձայնագրման ժամանակ բոլոր մասնակիցները հստակ որոշել են, թե որ ուղղությամբ պետք է աշխատել։

Առաջին հյուրախաղերի ընթացքում խմբի կազմին է միացել Ջոնի կինը՝ Կորի Քուփերը։

1998 թվական մեկնարկել է Եվրոպայի քաղաքներով ճանապարհորդելու առաջին փուլը։ 2000 թվականին խումբը ստացել է տարբեր անվանակարգեր, մրցանակներ և ճանաչում է ձեռք բերել, խմբին ուշադրություն են դարձրել նաև ԶԼՄ-ները։

Նկատելի է, որ Skillet-ը համերգների ժամանակ շատ ավելի լավ է հնչում, քան ձայնագրություններում, և բոլորը սկսել են դա համարել խմբի առանձնահատկությունը։ Դա Ջոնին դրդել է համերգային ալբոմի ձայնագրմանը։

Skillet-ը հաջողությամբ զարգացել է և շատ համերգներ է տվել։ Նրանք կարողացել են իրենց տեղը զբաղեցնել համաշխարհային ռոք-երաժշտական ասպարեզում։ Համերգներից մեկում Ջոնը նվագել է հարվածային գործիքների վրա, իսկ Ջեն Լեջերը երգել է[5]։

Այլ նախագծեր

Ջոնը որպես վոկալիստ մասնակցել է Hero: The Rock Opera-ում։ Գրախոսականների համաձայն՝ Քուպերը չի մասնակցել ռոք օպերայի փուլին (նա միայն կատարել է Բաբի Քայի վոկալ հատվածը սաունդթրեքում), իսկ նրա տեղում եղել է Fusebox-ի վոկալիստ Բիլի Բուհանանը [1]: Ջոնը մասնակցել է Decyfer Down խմբի «Best I Can» սինգլի գրմանը[6]։

Քուպերը նաև երգել է TobyMac-ի «Tonight» ալբոմի գլխավոր թրեքում[7]։

Ջոն երգել է We As Human խմբի «Zombie» երգում։

2018 թվականին թողարկել Է «My Demons» սինգլը նոր ստեղծված Fight The Fury խմբում։ Խումբը ստեղծվել է 2018 թվականին՝ Սեթ Մորիսոնի հետ համատեղ։

2018 թվականի հոկտեմբերի 26-ին Fight the Fury խումբը թողարկել է առաջին EP ալբոմը՝ «Still Breathing», որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Heatseekers Albums-ում[8]։

Տվյալ պահին խմբի անդամներն են.

Ջոնը և Կորին Lifest փառատոնի ժամանակ, 2017 թվականին

Ջոն Քուփերը բազմիցս նշել է, որ ծնվել և մեծացել է բավականին կրոնական ընտանիքում և մթնոլորտում։ «Քեզ չի կարելի սև հագնել, չի կարելի հարվածային գործիքներով ինչ-որ բան լսել, կիթառներով ինչ-որ բան լսել, քեզ չի կարելի երկար մազեր աճեցնել, քեզ չի կարելի դա անել։ Ամեն ինչ այնքան ճնշող էր»։ (Creation Festival 2010, YLO Interview)

Ջոնն ամուսնացած է Կորի Քուփերի՝ Skillet խմբի թմբկահարուհու և ռիթմիկ կիթառահարուհու հետ։ Երկուսն էլ ունեն հարսանեկան դաջվածքներ իրենց մատների վրա, որպես նշանադրության մատանիներ, ավանդական ոսկե մատանիների փոխարեն։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ալեքսանդրիան (ծնվել է 2002 թվականին), և Քսավիերը (ծնվել է 2005 թվականին)։

2010 թվականին Creation Festival-ում Ջոնը հարցազրույց է տվել, որում նա ասել է, որ «նախկինում մենք երբեք երեխաներ չէինք ունենա ճանապարհի կեսին»։

Ջոնը Dr Pepper ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի մեծ երկրպագու է, և այն կարելի է տեսնել Skillet-ի բազմաթիվ փոդքասթներում։ Ջոնը նաև պնդել է, որ սիրում է Ted's Mexican-ը Օկլահոմա քաղաքում։ Նա նաև սիրում է հավաքել Սարդ-մարդու և Բեթմենի պաստառներ։

Փոդքասթներից մեկում Ջոնն ասել է, որ իր հիվանդ տեղը մերկ ոտքեր տեսնելն ու թրջելն է։ Նա ասել է, որ երբ գնում է լողափ, ապա հագնում է իր թենիսի կոշիկները, քանի որ չի սիրում, երբ ավազն ու կեղտը մնում են իր ոտքերին։ Նա չի սիրում նայել մարդկանց ոտնաթաթերին և լողավազաններ մտնել։ Նրա «Doggy» (շնիկ) մականունը հաճախ հիշատակվում է Skillet-ի փոդքասթներում[9]։

Copyright