Ջորջ VI

Ջորջ VI
King George VI LOC matpc.14736 A (cropped).jpg
Զինվորական կոչում Գերագույն գլխավոր հրամանատար
Ծնվել է՝ դեկտեմբերի 14, 1895(1895-12-14)[1][2][3][…]
Ծննդավայր Յորք քոթեջ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է՝ փետրվարի 6, 1952(1952-02-06)[1][2][3][…] (56 տարեկան) բնական մահով
Վախճանի վայր Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Սուրբ Գեորգի մատուռ[4]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Տոհմ Վինձորների դինաստիա
միապետ, ազնվական և սպա
Շրջանավարտ Թրինիթի քոլեջ (հոկտեմբեր 1920)
Հայր Գեորգ V[5]
Մայր Մարիա Թեքցի[5]
Երեխաներ Եղիսաբեթ II[5] և արքայադուստր Մարգարետ[5]
Հավատք Անգլիկան եկեղեցի
Պարգևներ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Ազատության միաբանության կավալեր, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, «Պատվո լեգեոն» շքանշանի գլխավոր հրամանատար, Սպիտակ արծվի շքանշանի Մեծ խաչ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն, Պատվո լեգիոնի շքանշանակիր, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Մարտական խաչ, Թագավորական վիկտորիանական շղթա, Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Ալբերտի մեդալ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, Grand Cross of the Sash of the Three Orders? և Կապիչի շքանշան

Ջորջ VI (անգլ.՝ George VI, մկրտության անուն Ալբերտ Ֆրեդերիկ Արթուր Ջորջ, դեկտեմբերի 14, 1895(1895-12-14)[1][2][3][…], Յորք քոթեջ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 6, 1952(1952-02-06)[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության արքա 1936 թվականի դեկտեմբերի 11-ից սկսած: Վինձորների դինաստիայի ներկայացուցիչներից:

Գահ է բարձրացել եղբոր՝ Էդուարդ VIII ինքնակամ հրաժարագրից հետո: Պատմության մեջ մտել է ամենից առաջ իբրև Մեծ Բրիտանիայի և Բրիտանական կայսրության մեջ մտնող երկրների կառավարիչ ընդդեմ Նացիստական Գերմանիայի՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ջորջի գահակալության ժամանակ Բրիտանական կայսրությունը փլուզվում է, որի փոխարեն կազմավորվում է Ազգերի համագործակցությունը: Նա եղել է Հնդկաստանի վերջին կայսրը (1936 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1947 թվականի օգոստոսի 15-ը) և Իռլանդիայի վերջին թագավորը (մինչև 1949 թվականի ապրիլի 18-ը): 1949 թվականի ապրիլի 29-ից կրել է Ազգերի համագործակցություն կազմակերպության գլխավոր տիտղոսը (անգլ.՝ Head of the Commonwealth):

Ջորջ V արքայի և կնոջ Մարիա Թեքցի թագուհու երկրորդ երեխան: Ալբերտն ունեցել է չորս եղբայր. ապագա արքա Էդուարդ VIII-ը (1894-1972), դուքս Հենրի Գլոստերսկին (1900-1974), դուքս Գեորգ Կենտսկին (1902-1942), արքայազն Ջոնը (1905-1919), ով աուտիզմով հիվանդ էր և տանջվում էր էպիլեպսիայով և քույրը՝ Մարիան (1897-1965), ով ամուսնացած էր Հարվուդի կոմսի հետ:

Ալբերտը բնավորությամբ համեստ ու ամաչկոտ մարդ էր, տառապում էր կակազոցով: Սակայն համառորեն զբաղվելով ավստրիական ղեկավարության ներքո աշխատող ինքնույս լոգոպեդ Լայոնել Լոգի հետ, արդյունքում համարյա ազատվել է այդ հիվանդությունից:

Ուսումը ստացել է Օսբորնում և Դորտմունդի արքայական ռազմածովային ուսումնարանում: 1915 թվականին ստացել է միչմանի, իսկ հետո կրտսեր լեյտենանտի կոչումներ: Մասնակցել է Յուտլանդական ճակատամարտին, որպես աշտարակի հրանոթային անձնակազմի հրամանատար «Կոլինգվուդ» գծանավում։ Նավատորմիղում հետագա ծառայությանը խանգարում են հիվանդությունները. սկզբից կույր աղիքի բորբոքումը, ստամոքսի խոցը: 1918 թվականի մարտին տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ծովային ավիացիա, ծառայել որպես օդաչու արևմտյան ճակատում, հասել է մինչև հրամանատարի կոչման: Գաղտնիության նպատակով գործել է Ջոնսոն ազգանվամբ: Պատերազմից հետո, 1919 թվականի ընթացքում Քեմբրիջի համալսարանի Տրինիտի-քոլեջում ուսումնասիրել է պատմություն և տնտեսագիտություն:

1920 թվականի հունիսին դարձել է Յորքի դուքսը: 1923 թվականի ապրիլի 26-ին ամուսնացել է Կլոդ Ջորջ Բոուզ Լայոնի աղջկա՝ օրիորդ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի հետ: Նրա հետ ծանոթացել է դեռևս 1905 թվականին (5 տարեկան Եղիսաբեթը 10 ամյա Ալբերտին հյուրասիրել է շաքարապատ բալ՝ տորթով): Ընտանիքում ծնվել է երկու երեխա. 1926 թվականի ապրիլի 21-ին՝ արքայադուստր Եղիսաբեթ-Ալեքսանդրան (ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը), 1930 թվականի օգոստոսի 21-ին՝ արքայադուստր Մարգարետ Ռոուզը: 1924-ից 1925 թվականներին դուքսն ու դքսուհին այցելել են Ուգանդա և Սուդան, իսկ 1927-ին՝ Ավստրալիա (Կանբերրայում Ալբերտը բացում է ավստալական խորհրդարանի շենքը) և Նոր Զելանդիա:

Ջորջ VI: Դիմանկարը Ջերարդ Քելիի

1936 թվականի դեկտեմբերի 11-ին եղբոր՝ Էդուարդ VIII-ի հրաժարագրից հետո Յորքի դուքսը դարձավ թագավոր Ջորջ VI-ը. թագադրվել է 1937 թվականի մայիսի 12-ին, ավագ եղբոր համար նշանակված թագադրության օրը: Ի տարբերություն հոր՝ Ջորջ V-ի Ջորջ VI-ը Դելիում չի բարձրացել գահ, որպես Հնդկաստանի կայսր: Ջորջ VI-ի թագադրվելուց օրեր անց Իռլանդիայի խորհրդարանն ընդունեց մի օրենք, ըստ որի բրիտանական արքայի իշխանությունը գրեթե վերացավ Իռլանդիայի տարածքում: 1939 թվականի մայիս-հունիս ամիսներին արքան և թագուհին ճանապարհորդել են Կանադա, ապա այցելել ԱՄՆ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին թագավորը մտադիր է եղել անձամբ դիմել Հիտլերին «հանգստացնող» ուղերձով, սակայն անընդհատ ստացել է վարչապետ Չեմբեռլենի մերժումը, վերջինս հավատում էր, որ իր դիվանագիտությունը բավական կլինի: 1940 թվականի մայիսին թագավորը սկսում է անվստահությամբ վերաբերվել Չերչիլի նոր ձևավորվող կառավարությանը: Սակայն, հետագայում նրանց հարաբերությունները դառնում են շատ ջերմ. արքան և վարչապետը ամեն երկուշաբթի լանչին հանդիպում էին՝ հանգիստ մթնոլորտում կարևոր հարցեր քննարկելու համար: Հետագայում միապետն ասում է, որ ավելի լավ վարչապետ քան Չերչիլը ոչ ոք չէր կարող լինել:

Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմում

Ջորջ VI արքան պաշտոնական համազգեստով

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արքայական զույգը շրջել է ողջ երկրով՝ այցելել զորամասեր, ռազմական ձեռնարկություններ, նավահանգիստներ և հիվանդանոցներ: 1939 թվականի դեկտեմբերին արքան այցելել է Ֆրանսիայի բրիտանական բանակի տեղակայման վայր, իսկ 1943 թվականի հուլիսին «Ավրո Յորք» ինքնաթիռով հետևել Հարավաֆրիկյան դաշնակից զորքերին: Նույն տարում թագավորը եղել է Ալժիրում, Տրիպոլիում և Մալթայում: 1944 թվականին Ջորջն այցելել է Նորմանդիա: Հուլիսին եղել է Իտալիայի հարավում, իսկ հոկտեմբերին՝ Բելգիայում և Հոլանդիայում:

1940 թվականին միապետի նստավայրը բազմիցս ռմբակոծվում է օդից. սեպտեմբերի 12-ին Բուքինգեմյան պալատից 20 մետր հեռավորությամբ պայթած գերմանական ռումբն հետագայում ազդում է թագավորի առողջության վրա. նա հաճախ անհանգստացած նայում է երկնքին և այլևս չի կարողանում գիրք կարդալ:

Մեծ Բրիտանիայի շրջափակման ժամանակ արքայական ընտանիքը տարահանվում է՝ տեղափոխվելով Կանադա: Սակայն թագավորը չէր պատրաստվում լքել հայրենիքը, նա մտադիր էր մնալ երկրում և մասնակցել դիմադրությանը: Այդ նպատակով, 1940-1941 թվականներին արքան, տարբեր տեսակի զենքերով, կանոնավոր կերպով մասնակցել է հրաձգության:

Չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան ԽՍՀՄ-ի դաշնակիցն էր, արքան զգուշորեն կապեր է հաստատում նաև Հիտլերյան կոալիցիայի հետ:

Վերջին տարիներ և մահ

1945 թվականին Կլեմենտ Էտլիի վարչապետ նշանակվելուց հետո, արքան զգալի ազդեցություն է գործել կառավարության ղեկավարի վրա, մասնավորապես, պնդել է, որ արտաքին գործերի նշանակված նախարարը լինի հակասեմոկրատական հայացքների տեր՝ Էրնեստ Բեվինը: Ջորջը դեմ էր նաև Մեծ Բրիտանիայի արդյունաբերական ազգայնացմանը:

1947 թվականի փետրվարի 1-ին Ջորջ VI-ը, թագուհին և արքայադստրերը Անգլիայից պետական այցով մեկնում են Հարավային Աֆրիկա: Ջորջի կառավարման վերջին տարիներին Աթլեյի լեյբորիստական կառավարությունը նշանավորվում է Մեծ Բրիտանիայի կայսրության արագացված փլուզմամբ և վերափոխվում Ազգերի Համագործակցության:

1948 թվականին լիակատար անկախություն ձեռք բերեց Հնդկաստանը, 1949-ին՝ Իռլանդիան: Հնդկաստանին անկախություն շնորհելը մեծ դժգոհություն առաջացրեց Ջորջի մոտ: Անխոհեմաբար, նա 1947 թվականի նոյեմբերին համաձայվեց իր դստեր Եղիսաբեթ II-ի ամուսնության հետ, հաշվի առնելով իշխան Ֆիլիպի ոչ այնքան փայլուն կուսակցությունը:

1951 թվականին իշխանության է վերադառնում Չերչիլը, միշտ վայելելով թագավորի աջակցությունն ու բարեհաճությունը:

1948 թվականին թագավորական զույգը պլանավորում է ճանապարհորդություն դեպի Նոր Զելանդիա և Ավստրալիա, որը հետաձգվում է թագավորի առողջության վատթարացման պատճառով: Նրան ախտորոշում են թոքերի քաղցկեղ (պատերազմական տարիների սթրեսը ազդեցություն ունեցավ միապետի առողջության վրա, բացի դրանից ծխելու պատճառով 1951 թվականի սեպտեմբերին հեռացվեց մեկ թոքը): 1952 թվականի հունվարի 29-ին Ջորջը, չնայած բժիշկների խորհուրդների, գալիս է օդանավակայան դստերը՝ Եղիսաբեթ Քենիայի հանգստավայր ճանապարհելու և նրա նախկին դայակին ասում է. «Հանուն ինձ, խնամե՛ք Լիլիբետին»:

Մեկ շաբաթ անց, Սանդրինգհեմում՝ փետրվարի 6-ին Ջորջ VI-ը մահանում է սրտնասնույց անոթների թրոմբոզից: Եղիսաբեթը վերադառնում է Քենիայից՝ արդեն որպես թագուհի:

  • Գլխավոր հրամանատար բրիտանական զինված ուժերում (1936 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1952 թվականի փետրվարի 6-ը):
  • Կանադայի ռազմաօդային, ռազմածովային նավատորմի, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար (1936 թվականի դեկտեմբերի 11-ից 1952 թվականի փետրվարի 6-ը):
  • բրիտանական ֆելդմարշալ (1936 թվականի դեկտեմբերի 12):
  • նավատորմի ծովակալ (1936 թվականի դեկտեմբերի 11):
  • Արքայական ռազմաօդային ուժերի մարշալ (1936 թվականի դեկտեմբերի 11):
    • ավիացիայի փոխմարշալ (1992 թվականի հուլիսի 3):
    • ավիացիայի մարշալ (1936 թվականի հունվարի 1):
    • ավիացիայի գլխավոր մարշալ (1936):
  • Ավստրալիայի ռազմաօդային ուժերի մարշալ (1939, պատվավոր կոչում):
  • Նորմանդական դուքս (1936 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1952 թվականի փետրվարի 6-ը):
  • Մեն կղզու իշխան (1936 թվականի դեկտեմբերի 11-ից 1952 թվականի փետրվարի 6-ը):

Բրիտանական

Ալբերտի մեդալ (1951)

Այլ հանրապետություններ

  1. Սբ. Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշան սրերով (Ռուսական կայսրություն, 1917):
  2. Մեծ Խաչ Իտալիայի զինվորական շքանշան (Իտալիա, 1917):
  3. Մեծ Խաչ Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա, 1917):
  4. Մեծ Խաչ Սպիտակ արծվի շքանշան (Յուգոսլավիա, 1918):
  5. Մեծ Խաչ Լեոպոլդ I-ի շքանշան (Բելգիա, 1918):
  6. Imperial Order of the Agdas առաջին կարգի (Իրան, 1919):
  7. Կառոլ I-ի շքանշան (Ռումինիա, 1922):
  8. Մեծ Խաչ Եթովպիայի աստղ (շքանշան) (Եթովպիա, 1924):
  9. Մուհամեդ Ալիի շքանշան (Եգիպտոս, 1927):
  10. Արևի շքանշան (Աֆղանստան) (Աֆղանստան, 1928):
  11. Մեժդուրեչի շքանշան 1-ին աստիճանի (Իրաք, 1933):
  12. Մեծ Խաչ Փրկարարի շքանշան (Հունաստան, 1936):
  13. Մեծ Խաչ Փյունիկի զինանշան (Հունաստան, 1936):
  14. Սերաֆիմովի շքանշան, (Շվեցիա, 1937):
  15. Մեծ Խաչ Սուրբ Կառլի շքանշան (Մոնակո, 1937):
  16. Շղթա Քրիզանտեմի բարձրագույն շքանշան (Ճապոնիա, 1937):
  17. Չաքրի թագավորական տան շքանշան (Թաիլանդ, 1938):
  18. «Սբ. առաքյալներ Կիրիլի և Մեֆոդիոսի» շքանշան (Բուլղարիա, 1938):
  19. Մեծ Խաչ Սուրբ Դևորֆի և Կոնստանդինի թագավորական դինաստիայի շքանշան (Հունաստան, 1938):
  20. Մեծ Խաչ Քրիստոսի շքանշան (Պորտուգալիա, 1939):
  21. Մեծ Խաչ Սանտիագոյի շքանշան (Պորտուգալիա, 1939):
  22. Մեծ Խաչ Կարագեորգի շքանշան (Յուգոսլավիա, 1939):
  23. «Պատվո լեգիոն» շքանշան գլխավոր հրամանատար (ԱՄՆ, 1945):
  24. Մեծ Խաչ Վիլհեմի ռազմական շքանշան (Նիդերլանդներ, 1946):
  25. Օյասվի Ռայնյայի շքանշան (Նեպալ, 1946):
  26. Շղթա Հուսեին իբն Ալիի շքանշան (Հորդանան, 1949):
  27. Մեծ շղթա Պահլավիի շքանշան (Իրան, 1948):
  28. Մեծ Խաչ Դանեբրոգի շքանշան (Դանիա, 1948):
  29. Ազատության շքանշան (Ֆրանսիա, 1960, հետմահու):
  • Ջորջ VI թագավորական ընտանեկան պարգև

Մատենագրություն

  • Bradford, Sarah (1989), King George VI, London: Weidenfeld and Nicolson, ISBN 0-297-79667-4 
  • Howarth, Patrick (1987), George VI, Hutchinson, ISBN 0-09-171000-6 
  • Judd, Denis (1982), King George VI, London: Michael Joseph, ISBN 0-7181-2184-8 
  • Matthew, H. C. G. (2004), «George VI (1895–1952)», Oxford Dictionary of National Biography (Oxford University Press) 
  • Rhodes James, Robert (1998), A Spirit Undaunted: The Political Role of George VI, London: Little, Brown and Co, ISBN 0-316-64765-9 
  • Shawcross, William (2009), Queen Elizabeth The Queen Mother: The Official Biography, Macmillan, ISBN 978-1-4050-4859-0 
  • Sinclair, David (1988), Two Georges: the Making of the Modern Monarchy, Hodder and Stoughton, ISBN 0-340-33240-9 
  • Townsend, Peter (1975), The Last Emperor, London: Weidenfeld and Nicolson, ISBN 0-297-77031-4 
  • Vickers, Hugo (2006), Elizabeth: The Queen Mother, Arrow Books/Random House, ISBN 978-0-09-947662-7 
  • Wheeler-Bennett, Sir John (1958), King George VI: His Life and Reign, New York: Macmillan 
  • Weir, Alison (1996), Britain's Royal Families: The Complete Genealogy, Revised Edition, London: Random House, ISBN 0-7126-7448-9 
  • Windsor, The Duke of (1951), A King's Story, London: Cassell & Co Ltd 
  • Ziegler, Philip (1990), King Edward VIII: The Official Biography, London: Collins, ISBN 0-00-215741-1 

Copyright