Ռաֆի Գավրոն

Ռաֆի Գավրոն
Rafi Gavron 2016.png
Ծննդյան թիվ՝ հունիսի 24, 1989(1989-06-24) (32 տարեկան)
Ծննդավայր՝ Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝ կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
IMDb։ ID 1969169

Ռաֆի Գավրոն (անգլ.՝ Raphael Pichey "Rafi" Gavron, հունիսի 24, 1989(1989-06-24), Hendon, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի դերասան, ով հայտնի դարձավ այն բանից հետո երբ նկարահանվեց «Ներխուժում» (ռեժիսոր՝ Էնտոնի Միգնելլա), «Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք» , «Թանաքե սիրտը» ինչպես նաև «Կյանքը անկանխատեսելի է» ֆիլմերի շնորհիվ։

Գավրոնը ծնվել է Հենդոնում, որը գտնվում է Հյուսիսային Լոնդոնում, հրեական ընտանիքում՝ ամերիկացի գրող՝ Մարթա Փիչիիցի և հրատարակիչ՝ Սիմոն Գավրոնիցի ընտանիքում։ Ռաֆիին ունի ամերիկյան քաղաքացիություն։

Նրա պապը և տատիկը հոր կողմից`Ռոբերտ Գավրոն և Հաննա Ֆիվելն են, ովքեր բարերարներ են[1]։ Նրա մեծ պապը Տոսկո Թեվելը գրող էր և աշխատել է Ջորջ Օռուելի հետ։ Ռաֆիի երկու երիտասարդ եղբայրներ ունի `Բենջամինն (ծնված 1992 թվականին) և Մովսեսը (ծնված 1996 թվականին)։

Գավրոն խաղացել է «Հռոմ» հեռուստալիքիով հեռարձակվող «Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք» ֆիլմում, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ 2009 թվականի հունվարին նկարահանվել է համաշխարհային հայտնություն ունեցող «Թանաքե սիրտը» հեքիաթում, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

2009 թվականին մի քանի դրվագով հանդես է եկել "24 ժամ" կոչվող ֆիլմում։ 2009 թվականի մայիսին խաղացել է «Վերջին երգը» ֆիլմում, որի ռեժիսորը Լիամ Համբորսթն էր։

Կինո

Կինո
Տարի Անվանում Բնօրինակ Դեր Ծանոթագրություն
2006 Ներխուժում Breaking and Entering Միրո
2008 Հինգ րոպե իմ տղայի կողքին եղեք Nick & Norah’s Infinite Playlist Դևի
Թանաքե սիրտը Inkheart Ֆարիդ
2013 Ծախուն Snitch Ջեյսոն Կոլինս
2015 Թրեյսեր Tracers Դիլան
2016 Երկիր The Land Պոտիի Քեյ

Հեռուստատեսություն

Телевидение
Տարի Անվանում Բնօրինակ Դեր Ծանոթագրություն
2007 Հռոմ Rome Դուրո 3 դրվագ
2009 24 ժամ 24 Համիդ Ալ-Զահան 3 դրվագ
2010 Կյանքն անկանխատեսելի է Life Unexpected Բագ 8 դրվագ[2]
2011 Ծնողներ Parenthood Թրոյ Քվին 1 դրվագ[3]

Copyright