Ռուդոլֆ Վիրխով

Picto infobox med.png
Ռուդոլֆ Վիրխով
գերմ.՝ Rudolf Virchow
Rudolf Ludwig Karl Virchow. Photograph by J. C. Schaarwächte Wellcome V0027292.jpg
Ի ծնե գերմ.՝ Rudolf Ludwig Carl Virchow
Ծնվել է հոկտեմբերի 13, 1821(1821-10-13)[1][2][3][…]
Ծննդավայր Սվիդվին, Świdwin County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4]
Մահացել է սեպտեմբերի 5, 1902(1902-09-05)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայր Բեռլին, Գերմանական կայսրություն[5][4]
Մահվան պատճառ Սրտային անբավարարություն
Քաղաքացիություն Flag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
Կրթություն Հումբոլդտի համալսարան և Վյուրցբուրգի համալսարան
Մասնագիտություն կենսաբան, մարդաբան, հնէաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, բժիշկ, համալսարանի դասախոս, ախտաբան և հնեամարդաբան
Աշակերտներ Eduard Hitzig?, Edwin Klebs?, Alfredo Kanthack? և Friedrich Daniel von Recklinghausen?
Աշխատավայր Վյուրցբուրգի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Շարիտե
Պաշտոն Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ
Անդամակցություն Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Կուսակցություն German Free-minded Party?
Ամուսին Ferdinande Amalie Rosalie Mayer?
Զավակներ Hans Virchow?, Anna Emilie Adele Virchow? և Ernst Oswald Virchow?
Ծնողներ հայր՝ Karl Christian Siegfried Virchow?
Պարգևներ Բեռլինի պատվավոր քաղաքացի, Կոպլիի մեդալ, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան, Հելմհոլցի մեդալ, Քոթենիուսի մեդալ, Քրունի լեկցիա և Order of Olga?
Ստորագրություն
Rudolf Virchow signature.svg
Rudolf Virchow Վիքիպահեստում

Ռուդոլֆ Վիրխով (հոկտեմբերի 13, 1821(1821-10-13)[1][2][3][…], Սվիդվին, Świdwin County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[4] - սեպտեմբերի 5, 1902(1902-09-05)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5][4]), գերմանացի ախտաբան, հասարակական գործիչ։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1881)։ Ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջային ախտաբանության տեսության հիմնադիրը։

Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (18431856 թվականից եղել է նույն համալսարանում նրա համար հատուկ ստեղծված ախտաբանական անատոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ Վիրխովը առաջ է քաշել բջջային ախտաբանության տեսությունը, որի համաձայն օրգանիզմի ցանկացած ախտաբանական պրոցես նրա առանձին բջիջների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդությունների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ) և ընդհանուր կենսաբանական պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգնում) ախտածնությունը։ Համաճարակագիտական հետազոտությունների հիման վրա Վիրխովը հաստատել է շատ հիվանդությունների սոցիալական բնույթը։ Վիրխովի ուսումնասիրությունները և բջջային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունեցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միակողմանի, մեխանիստական բնույթ։ Վիրխովը զբաղվել է նաև մարդաբանության, ազգագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և բժշկական ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերջին շրջանում Վիրխովը հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880—1893 թվականներին նա ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժուական առաջադիմական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից (1861—1864)։ Ազատամիտների կուսակցության ստեղծումից (1884) հետո Վիրխովը նրա ղեկավարներից էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 471 CC-BY-SA-icon-80x15.png

Copyright