Վասիլի Լազարև
Բնօրինակ անուն ազգանուն | Васи́лий Григо́рьевич Ла́зарев |
Ի ծնե | Վասիլի Գրիգորի Լազարև |
Պետություն | ![]() |
Մասնագիտություն | տիեզերագնաց-օդաչու |
Զինվորական կոչում | ![]() ![]() ![]() |
Առաքելություն | «Սոյուզ-12», «Սոյուզ-18a» |
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 1 օր, 23 ժամ, 15 րոպե |
Ծնվել է | 1928 փետրվարի 23 |
Ծննդավայր | {գ. Պորոշինո, Ալթայ,![]() |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1990(1990-12-31) (տարիքը 62) |
Մահվան վայրը | Մոսկվա, ![]() |
Պարգևներ | |
Վասիլի Գրիգորի Լազարև (փետրվարի 23, 1928[1], Պորոշինո, Ռուսաստան - դեկտեմբերի 31, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց, Սովետական Միության հերոս 1973 թ., գնդապետ (1973 թ. հոկտեմբերի 1-ից)։
- Առաջին տիեզերական թռիչքը կատարել է «Սոյուզ-12» տիեզերանավով, 1973 թվականի սեպտեմբերի 27- ից 29- ը, Օլեգ Մակարովի հետ։ Թռիչքը տևել է 1 օր 13 ժամ 14 րոպե 32 վայրկյան։ Թռիչքի հաջող ավարտից հետո Վասիլի Լազարևին շնորհվեց գնդապետի զինվորական կոչում, Սովետական Միության հերոսի պատվավոր կոչում և Լենինի շքանշան, ինչպես նաև ԽՍՀՄ Տիեզերագնաց-օդաչուի պատվավոր կոչումը (3- րդ կարգի տիեզերագնաց-օդաչու)։
- Երկրորդ թռիչքը 1975 թվականի ապրիլի 5-ին, Օլեգ Մակարովի հետ։ Թռիչքը տևել է 21 րոպե 27 վայրկյան։ Կրող հրթիռի վթարի պատճառով տիեզերանավը երկրի մակերևույթից հեռացավ ընդամենը 192 կմ, տիեզերագնացները փրկվեցին հակավթարային սիստեմի միջոցով։ Վայրէջքի ժամանակ տիեզերագնացները մեծ գերբեռնվածության տակ էին, մոտ երկու տասնյակ g։ Վայրէջք կատարեցին Ալթայի լեռներում, որտեղ և նրանց գտան փրկարարները մեկ օր անց։ Ցուցաբերած հերոսության համար Վասիլի Լազարևը պարգևատրվեց երկրորդ Լենինի շքանշանով։
1966-1980 թվականներին մասնակցել է մի շարք տիեզերական ծրագրերի և թռիչքների նախապատրաստմանը։ Եղել է մի շարք տիեզերական թռիչքների փոխարինող կազմերում և որպես տիեզերանավի հրամանատար։ 1985 թվականի նոյեմբերի 27-ից զորացրվել է և հանվել տիեզերագնացների խմբից առողջական վիճակի պատճառով։ Զորացրվելուց հետո աշխատել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում և միաժամանակ «Գիտելիք» ընկերությունում։
Մահացել է թունավորումից՝ 1990 թվականի դեկտեմբերի 31-ին անորակ սպիրտային խմիչք օգտագործելու հետևանքով։ Թաղված է Մոսկվայի Շչոլկովո շրջանի Լեոնիխա գյուղում։
- Տիեզերական հանրագիտարան (ռուսերեն)
Other Languages
Copyright
- This page is based on the Wikipedia article Վասիլի Լազարև; it is used under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License (CC-BY-SA). You may redistribute it, verbatim or modified, providing that you comply with the terms of the CC-BY-SA.