Վենցեսլավ Նովակ

Վենցեսլավ Նովակ
Novak vjenceslav.jpg
Ծնվել է սեպտեմբերի 11, 1859(1859-09-11)[1]
Ծննդավայր Սեն, Լիչկո Սենսկա, Խորվաթիա
Վախճանվել է սեպտեմբերի 20, 1905(1905-09-20)[1][2][3] (46 տարեկանում)
Վախճանի վայր Զագրեբ, Kingdom of Croatia-Slavonia, Transleithania, Ավստրո-Հունգարիա
Գերեզման Միրոգոյ գերեզմանատուն
Մասնագիտություն դրամատուրգ և գրող
Լեզու խորվաթերեն[2]
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա
Vjenceslav Novak Վիքիպահեստում

Վենցեսլավ Նովակ (խորվ.՝ Vjenceslav Novak, սեպտեմբերի 11, 1859(1859-09-11)[1], Սեն, Լիչկո Սենսկա, Խորվաթիա - սեպտեմբերի 20, 1905(1905-09-20)[1][2][3], Զագրեբ, Kingdom of Croatia-Slavonia, Transleithania, Ավստրո-Հունգարիա), խորվաթ գրող, լրագրող, թարգմանիչ, երաժշտական քննադատ: Կրում է «Խորվաթ Բալզակ»։

Նրա հայրը ազգությամբ չեխ էր, իսկ գերմանուհի մայրը՝ բավարացիների ընտանիքից, որ տեղափոխվել են Խորվաթիա։ Սովորել է նախ իր հայրենի քաղաքում, ապա Զագրեբում։

1879 թվականին վերադարձել է տուն և տեղավորվել աշխատելու որպես ուսուցիչ, որտեղ գտնվել է մինչև 1884 թվականը։ Այդ ժամանակ, 1881 թվականին, սկսվում է նրա գրական գործունեությունը։ 1884 թվականից Պրահայում երաժշտություն է սովորել, իսկ 1887 թվականից Զագրեբի մանկավարժական քոլեջում երաժշտություն է դասավանդել։ Մահացել է տուբերկուլյոզից Զագրեբում 1905 թվականին։

Նովակի արձակի համար բնորոշ են սոցիալական թեմաները, հաճախ է անդրադարձել գյուղի պատկերին։ «Պավել Շեգոտա» (1888) վեպում ցուցադրվում է քաղաքի ազդեցությունը գյուղից հեռացած մարդու վրա: Գյուղի կենցաղն ու բարքերը պատկերված են «Լեռնաստորոտների պատմություններում» (1889)։

Ավգուստ Շենոնը ստեղծում է «Նեխայի տակ» (1892) վեպը՝ նվիրված Խորվաթիայում ազգային-ազատագրական պայքարի խնդրին։

«Նիկոլա Բարետիչ» (1896) վեպում գրողը քննադատել է բուրժուական հասարակության իդեալներն ու հակադրել նրան բնական կյանքը։ Այս վեպում երևում է մոդեռնիզմի ազդեցությունը։

«Վերջին Ստիպանչիչիները» (1899) վեպում իլիրիզմի դարաշրջանի իրադարձությունները ուղղված են արդիականության վրա, նրա թեման կապիտալիզմի զարգացումն է, քաղաքների աճը և ազնվականության քայքայումը: Վեպն առանձնանում է սյուժեի զարգացման սլացիկությամբ, հոգեբանական վերլուծության խորությամբ։

«Մեծ քաղաքի նկուղներից» և «Ցեխի մեջ» վիպակներում Վենցեսլավ Նովակը պատկերում է աշխատավոր աղքատների, անօթևանների և աղքատների կյանքը:

Կյանքի վերջում գրողի ստեղծագործության մեջ ուժեղանում է սուբյեկտիվիզմը, ինչը զգալի է «Երկու աշխարհներ» (1901), «Խոչընդոտներ» (1905) վեպերում, ինչպես նաև նատուրալիզմ է դրսևորվում «Տիտո Դորչիչ» վեպում:

Նաև Նովակը մասնագիտորեն զբաղվել է երաժշտության ստեղծմամբ։ Ամենածանր ստեղծագործությունը 1890 թվականի «Հարմոնիա»-ն է՝ երգեհոնի համար նախատեսված երաժշտական ստեղծագործությունների ժողովածուն։

  • Derossi Z., V. Novak. Iz velegradskog podzemlja, «Umjetnost riječi», 1963, № 4.

Copyright