Օզգեջան Ասլանի սպանություն

Օզգեջան Ասլանի սպանություն
Özgecan Aslan - VOA.jpg
Ծնվել է հոկտեմբերի 22, 1995(1995-10-22)
Ծննդավայր Մերսին, Թուրքիա
Մահացել է փետրվարի 11, 2015(2015-02-11) (19 տարեկանում)
Մահվան վայր Տարսոն, Մերսին, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Özgecan Aslan Վիքիպահեստում

Օզգեջան Ասլանի սպանություն (թուրք.՝ Özgecan Aslan), մահվան ելքով դեպք, որը տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 11-ին Թուրքիայի Տարսուս քաղաքի մոտ: Չաղի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի 19-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանը միկրոավտոբուսով ետ է վերադառնալիս եղել տուն: Ավտոբուսի վարորդ Ահմեդ Սուպհի Ալթընդոքենը սպասել է, մինչև աղջիկը մենակ մնա ավտոբուսում, այնուհետև փորձել է բռնաբարել նրան: Ասլանը ընդդիմացել է: Տղամարդը հասցրել է դանակի մի քանի հարվածներ, որի արդյունքում Օզգեջան Ասլանը մահացել է: Ցանկանալով ազատվել հանցագործության հետքերից՝ հանցագործը հոր և ծանոթի հետ միասին փորձել է վառել մարմինը: Երբ դա նրանց չի հաջողվել, մարմինը նետել են գետ, որտեղից էլ այն գտնվել է մի քանի օր անց[1][2]:

Հանցագործությունը մեծ ռեզոնանս է առաջացրել ոչ միայն Թուրքիայում, այլև արտասահմանում: Հանցագործությունից հետո Թուրքիայում սկսել են թեժ քննարկումներ կանանց բռնությունների և բռնաբարությունների թվի աճի հետ կապված: Ամբողջ Թուրքիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր ընդդեմ այս կարգի հանցագործությունների[3][4]: Կատարվածին արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախարարների կաբինետի ղեկավար (վարչապետ) Ահմեդ Դավութօղլուն[5]:

Տարբեր տեղեկությունների համաձայն հանցագործը եղել է ծայրահեղական թուրք: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ նա ձեռքով պատկերում է Գորշ գայլերի նշանը[6][7]: Նրան դատապարտել են 24 տարվա ազատազրկման: