Ֆրիդրիխ Էբերտ

Ֆրիդրիխ Էբերտ (փետրվարի 4, 1871(1871-02-04)[1][2][3][4], Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[5] - փետրվարի 28, 1925(1925-02-28)[5][2][3], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջ թևի ղեկավարը։ 1913 թվականին, Ավգուստ Բեբելի մահից հետո, դարձել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության նախագահը։ 1912 թ.-ից՝ Ռայխստագի պատգամավոր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցել է սոցիալ-շովինիստական դիրքորոշում։ 1918 թվականի նոյեմբերի 10-ին մտել է Գերմանիայի կառավարության կազմի մեջ։ Այդ նույն ժամանակ Էբերտը գաղտնի համաձայնության է եկել գերագույն զինվորական հրամանատարության հետ՝ հեղափոխությունը խեղդելու նպատակով 10-րդ դիվիզիա Բեռլին մտցնելու շուրջը։ 1919-1925 թթ.-ին եղել է Գերմանիայի նախագահ։